Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լենին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Լուսանում է, մութ երկինքը հետզհետե 24 գունատվում է ու կապույտ հագնում։ Բաղաքը դեռ քնած է, իսկ այս համեստ սենյակում տակավին վառվում է լույսը։ Չորս կողմը լուսամուտագոգին, աթոռներին, սեղանին, գրքեր են։ Թղթերին հակված մարդը գրում է փութկոտ, ընթեռնելի ձեռագրով. «Մեր առաջ իր ամբողջ ուժով կանգնած է թշնամու ամրոցը, որտեղից մեր գլխին ռումբերի և գնդակների տարափ է տեղում, խլելով մեր լավագույն մարտիկների կյանքը։ Մենք պետք է գրավենք այդ ամրոցը, և մենք կգրավենք այն...»։ Դեպքը տեղի է ունենում 1900 թ.։ Մարդը, որ գրում է, Լենինն է, թշնամու ամրոցը՝ ռուսական ինքնակալությունը, կեղեքման ու բռնության այն կարգերը, որ տիրում էին Ռուսաստանում։ Ռուսաց միապետները կարծում էին, թե իրենց տիրապետությունը հավերժ է, որովհետև իրենց ձեռքին են ուժը, իշխանությունը, հարստությունը, ոստիկանությունը, բանակն ու բանտերը։ Բայց Լենինը գիտեր, որ կգա այն ժամը, երբ ժողովուրդը կընդվզի ընդդեմ բռնակալության։ Այդ էր վկայում պատմության ողջ ընթացքը, ինչպես կանխագուշակել էին մեծ գիտնականներ Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը։ Երիտասարդ Լենինին ընկերները Ծերուկ էին անվանում, որովհետև նա շատ իմաստուն էր, հարուստ գիտելիքներ ուներ և շատ լավ էր հասկանում, թե ինչպես պետք է անել, որպեսզի ժողովուրդը բարեկեցիկ կյանք նվաճի։ «Արդեն այն ժամանակ զգում էիր, որ քո առջև կանգնած է զորեղ մտքի ու կամքի տեր մի պատանի, որն ապագայում հանճարեղ մարդ է դառնալու»,֊գրել է երիտասարդ Լենինի ընկերներից մեկը։ Վլադիմիր Իլյիչ Ռւլյանովը (Լենին անունը նրա կուսակցական և գրական կեղծանունն է) ծնվել է Սիմբիրսկ քաղաքում (այժմ՝ Ռւլյանովսկ)։ Մայրն ուսուցիչ էր, հետո նշանակվեց ժողովրդական ուսումնարանների տեսուչ։ Մայրն իր կյանքը նվիրել էր երեխաների դաստիարակությանը։ Ընտանիքն ապրում էր ժամանակի առաջավոր գաղափարներով, երեխաներին սեր ու հարգանք էին ներարկում ժողովրդի հանդեպ, վարժեցնում աշխատանքի և ամենայն պատասխանատվության սեփական արարքների նկատմամբ։ Վոլոդյա Ռւլյանովը շատ լավ էր սովորում ոչ միայն իր փայլուն ընդունակությունների շնորհիվ, այլև որովհետև ստանձնած ամեն մի գործ ձգտում էր լավագույնս կատարել։ Վոլոդյան գործունյա, կենսախինդ, շրջապատող աշխարհի հանդեպ խորը հետաքրքրությամբ համակված տղա էր։ Նա համարձակ էր ու անվախ, գյուղացի տղաների հետ գիշերով ձիերին արածեցնելու էր տանում, լողում էր փոթորկի ժամանակ, հաճախ չարաճճիություններ էր անում, սիրում էր երգել, երկար զբաղվում էր կրտսեր եղբոր և քրոջ հետ, նրանց համար հորինում բազմապիսի խաղեր։ Նա հավատարիմ և հուսալի ընկեր էր թե վշտի, թե ուրախության պահերին, քաջ էր, ազնիվ ու արդարամիտ։ Վոլոդյան գիմնազիայի վերջին դասարանում էր, երբ նրանց ընտանիքին մեծ դժբախտություն պատահեց։ Պետերբուրգում ձերբակալեցին ավագ եղբորը՝ Սաշային, որը մասնակցել էր Ալեքսանդր Երրորդ ցարի դեմ կազմակերպված դավադրությանը։ Այդ ժամանակ հայրն արդեն ողջ չէր։ Մայրը Պետերբուրգ մեկնեց՝ հուսալով տեսակցել կալանավորված որդու հետ։ Վոլոդյան դարձավ ընտանիքի ավագը, ընտանիք, որից երես էին թեքել Սիմբիրսկի վախվորած քաղքենիները։ Ալեքսանդր Ռւլյանովին մահապատժի ենթարկեցին, բայց սիրելի եղբոր սարսափելի ճակատագիրը միայն ամրապնդեց Վոլոդյայի վճռականությունը՝ ներգրավվելու ժողովրդի երջանկության համար մղվող պայքարի մեջ։ Դա դարձավ նրա կյանքի գլխավոր նպատակը։ Այդ նպատակից, որ իր առջև դրել էր դեռևս պատանության տարիներին, Լենինը հետո չշեղվեց և ոչ մի քայլ։ Նա գիտեր, որ այդ ճանապարհին իրեն սպասում են և՛ բանտ, և՛ կարիք ու զրկանք, լարված պայքարի երկար տարիներ, գուցե և մահ, ինչպես եղբորը։ Բայց երբեք չտատանվեց, թե որ կողմում պետք է կռվի։ Սաշայի մահապատժից անցել էր ընդամենը կես տարի։ Վլադիմիր Ուլյանովը Կազանի համալսարանի ուսանողների առաջին շարքերում հանդես եկավ ընդդեմ ոստիկանական կամայականությունների։ Նրան ձերբակալեցին և աքսորեցին Կազանից: Վերադառնալով՝ Լենինը դարձավ մարքսիստական մի խմբակի անդամ, որտեղ ուսումնասիրում էին Մարքսի և Էնգելսի աշխատությունները: Այդ աշխատությունները վճռական եղան այն ճանապարհի ընտրության գործում, որով Լենինը շարունակեց իր հեղափոխական պայքարը. նա դարձավ համոզված մարքսիստ։ Աքսորից վերադառնալուց երեք տարի անց Լենինը, ինքնուրույն ուսումնասիրելով անհրաժեշտ առարկաները, միանգամից հանձնեց Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բոլոր քննությունները և ստացավ իրավաբան աշխատելու իրավունք: 23 տարեկան Լենինը տեղափոխվեց Պետերբուրգ և շուտով իր համախոհների հետ կազմակերպեց «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը»։ «Պայքարի միության» երևան գալուց հետո Պետերբուրգի գործարաններում տեղի ունեցան Ռուսաստանում մինչ այդ չտեսնված զանգվածային գործադուլներ։ Լենինը խորապես համոզված էր, որ թշնամու ամրոցը կգրավվի, կգրավվի այն ժամանակ, երբ միավորվեն արթնացող բանվոր դասակարգի և ռուսական հեղափոխականների բոլոր ուժերը, երբ նրանք միաձուլվեն մեկ կուսակցության մեջ, որն իրեն «կձգի այն ամենը, ինչ կենդանի ու ազնիվ է Ռուսաստանում»։ Լենինը և «Պայքարի միության» նրա զինակիցները ձերբակալվեցին։ Երեք տարի նա աքսորի մեջ էր Սիբիրի հեռավոր Շուշենսկոյե գյուղում։ Այստեղ Լենինը մշակեց մարքսիստական կուսակցություն ստեղծելու պլան։ Հեղափոխականներին մարտական կուսակցության մեջ համախմբելու համար թերթ էր անհրաժեշտ։ Աքսորից հետո Լենինը մեկնեց Շվեյցարիա, ապա՝ Գերմանիա և Անգլիա, ուր ձեռնարկեց «Իսկրա» թերթի հրատարակումը։ «Իսկրայի» համարները գաղտնի փոխադրվում էին Ռուսաստան և տարածվում բանվորների շրջանում։ Թերթը բանվորներին սովորեցնում էր համախմբվել, կոչ անում պայքարի ելնել ընդդեմ կապիտալիստների։ «Իսկրան» նախապատրաստում էր կուսակցության ստեղծումը։ Կոմունիստական կուսակցությունը գլխավորեց Վ. Ի. Լենինը։ Մեր դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճն են անվանում կոմունիստական կուսակցությունը։ Իրենց հետագա բոլոր նվաճումներով ռուսական հեղափոխականները պարտական են կուսակցության միասնությանը, համախմբվածությանը և նվիրվածությանը հեղափոխության գործին։ Լենինի անունը, Լենինի խոսքը, Լենինի գաղափարներն արտասովոր արագությամբ թափանցեցին երկրի ամենախուլ անկյունները և տարածվեցին աշխարհով մեկ։Դրա պատճառն այն էր, որ Լենինը մեծ ու հասարակ, համեստ ու վեհ, հստակ մտքով ու վճիտ սրտով, ճնշվածների և աշխատաորների հանդեպ սիրով առլեցուն այդ մարդը, մարմնավորում էր ժողովուրդների՝ լուսավոր ու պայծառ ապագայի դարավոր երազանքը։ Դժվարին էր դեպի հաղթանակը տանող ուղին՝ բազմաթիվ զոհեր, ամենօրյա քրտնաջան աշխատանք։ Բայց հաղթանակը նվաճվեց։ 1917 թ. փետրվարին ժողովուրդը ոչնչացրեց ինքնակալությունը, իսկ մի քանի ամիս անց, հոկտեմբերին, մեր կուսակցությունը Լենինի կոչով ժողովրդին գրոհի տարավ ընդդեմ կապիտալիզմի, հանուն սովետների իշխանության, հանուն խաղաղության, հողի, ազատության։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխութունը հաղթանակեց, և մարդկության պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդը ստեղծեց իր՝ բանվորա-գյուղացիական կառավարությունը, որի նախագահ միաձայն ընտրվեց Վ. Ի. Լենինը։ Լենինի ղեկավարությամբ կուսակցությունն ու կառավարությունն ստեղծեցին նոր, սովետական պետական ապարատ։ Լենինը սովետական սոցիալիստական պետության հիմնադիրն է։ Բայց որպեսզի հեղափոխությունը, դիմանալով բոլոր փորձություններին, իր հաղթպկան սկզբից հասնի լիակատար հաղթանակի, անհրաժեշտ է, ասում էր Վ. Ի. Լենինը, քար առ քար դնել նոր հասարակարգի՝ սոցիալիզմի, ամուր հիմքը։ Անհրաժեշտ է անդադար աշխատել, ամենուր կարգ ու կանոն հաստատել, ամրապնդել բանվորների և գյուղացիների դաշինքը։ Լենինը ոչ միայն Ռուսաստանի, այլև միջազգային բանվորական ու կոմունիստական շարժման առաջնորդն էր։ Նրա նախաձեռնությամբ 1919 թ. ստեղծվեց 3-րդ Կոմունիստական ինտերնացիոնալը, որը համախմբեց միջազգային բանվորական շարժման հեղափոխական ուժերը։ Լենինի ողջ կյանքը պատկանում էր մարդկությանը։ Նա աշխատեց այնքան ժամանակ, քանի դեռ ծայրահեղ լարվածությունից առաջացած հիվանդությունը չէր խլել նրա վերջին ուժերը։ Նա մարդկանց նվիրաբերեց իր խելքը, սիրտը, ողջ կյանքը։ Եվ դրանով իսկ արժանացավ հավերժ հիշատակի ու համայն մարդկության երախտագիտությանը։ Անսահման էր աշխատավորների վիշտը, երբ նրանք լսեցին Լենինի մահվան լուրը։ Վերջին հրաժեշտը տալով նրան՝ աշխատավորները սգո դրոշներին գրեցին իբրև երդում հնչող այս բառերը. «Լենինը մեռավ, բայց նրա գործը ապրում է և կապրի»։ Լենինը, զարգացնելով և հարստացնելով մարքսիզմը, հեղափոխական ուսմունքը բարձրացրեց մի նոր՝ բարձրագույն աստիճանի։ Նրա ստեղծած հանճարեղ ուսմունքը՝ լենինիզմը, անվանում են մարդկության՝ կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու և կոմունիզմի կառուցման դարաշրջանի մարքսիզմ։ Լենինի անվան, լենինիզմի հետ են կապված 20-րդ դարի հեղափոխական խոշորպգույն սխրագործությունները՝ սոցիալիստական հեղափոխության հաղթանակը մի շարք երկրներում և սոցիալիզմի համաշխարհային սիստեմի ստեղծումը, բանվորական շարժման նվաճումները կապիտալի երկրներում, ժողովուրդների ազգային- ազատագրական պայքարի աննախադեպ վերելքը։ Լենինի ստեղծած կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ սովետական ժողովուրդը կառուցում է զարգացած սոցիալիզմի հասարակարգ։ Մեր ժողովուրդը, որը վստահորեն առաջ է ընթանում լենինյան ուղիով, սրբորեն պահպանում է նրա հիշատակը։ Լենինի անունն են կրում համամիութենական կոմունիստական երիտասարդական միությունը և համամիութենական պիոներական կազմակերպությունը։ Կատարելով Լենինի պատգամները, մեր երկրի երիտասարդ սերունդն ակտիվորեն մասնակցում է կոմունիստական հասարակարգի կառուցմանը։ Լենինի գաղափարները զինում և ոգեշնչում են ամբողջ աշխարհի կոմունիստներին ու աշխատավորներին՝ կոմունիզմի լիակատար հաղթանակի համար մղվող պայքարում։ Լենինը մեծ ուշադրությամբ էր հետևում հայ ժողովրդի ազգային-ազատագրական և հեղափոխական շարժմանը, հայ մարքսիստների պայքարին։ Նա անձամբ ճանաչում էր հայ հեղափոխական ու պետական գործիչներ Ի. Լալաանցին, Բ. Կնունյանցին, Ատ. Շահումւանին, Ս. Սպանդարանին, Ալ. Սլասնիկլանին, Կամոլին ու շատ ուրիշների և բարձր էր գնահատում նրանց գործունեությունը։ Լենինն առաջինն էր, որ հեռագրով ողջունեց Հայաստանում սովետական կարգերի հաստատումը։ Նրա երկերը հայերեն հրատարակվել են սկսած 1903 թ.։ Մեծ առաջնորդի կերպարն իրենց ստեղծագործություններում հավերժացրել են բազմաթիվ հայ նկարիչներ, քանդակագործներ, բանաստեղծներ։ Հայւոնի գեղանկարիչ Դ. Նալբանդյանը հատուկ նկարաշար է նվիրել Լենինի կյանքին ու գործունեությանը։ Երբ դուք մի քիչ էլ մեծանաք, կկարդաք ու շատ կսիրեք մեր մեծանուն բանաստեղծ Ե. Չարենցի պոեմները Լենինի մասին։ Մեծ առաջնորդի անունն են կրում մեր հանրապետության երկրորդ քաղաքը՝ Լենինականը, մայրաքաղաք Երևանի կենտրոնական հրապարակը՝ առաջնորդի հոյակապ հուշարձանով, ամենագեղեցիկ պողոտաներից մեկը, փողոցներ այլ քաղաքներում, ձեռնարկություններ ու կոլտնտեսություններ։ Վ Ի Լենինի մասին կարող եք կարդալ հետևյալ գրքերը Պոլյանովսկի Մ, Մենք տեսնում ենք Իլյիչին, Ե , «Հայաստան»,1971 Մուզան Լ , Բո ընկեր Վոլոդյա Ոլլյանովը, ե., «Սովետական գրող», 1978 Երեխաներին Լենինի մասին, (պատմվածք¬ ներ), Ե , «Սովետական գրող», 1 980. Կապիցա Պ , Ընկեր Իվանովը, ե , «Սովետական գրող», 1981 Հարազատ և մտերիմ, (պատմվածքներ), Ե , «Սովետական գրող», 1976.