Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Լարախաղաց

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Լարախաղացները հայտնի էին դեռևս Հին Հռոմում, Չինաստանում, Պարսկաստանում։ Միջնադարում նրանց արվեստը տարածվել է Միջին Ասիայում, Կովկասում, եվրոպական երկրներում, ավելի ուշ՝ Հարավային Ամերիկայում։ 19-րդ դարում կանեփե պարանը փոխարինվել է պողպատե ճոպանով, որի վրա միաժամանակ ելույթ են ունենում մի քանի արտիստներ։ 20-րդ դարի ռուս լարախաղացներից հայտնի են Տարասովները, Վոլժսկիները, Միջին Ասիայից՝ Տաշկենբաևները, Դաղստանից՝ «Ցովկրա» կոլեկտիվը, և ուրիշներ։ Միջնադարյան Հայաստանում լարախաղացությունը (վկայված է դեռևս 5-րդ դարում) թատերական ժանրերից էր։ Նոր ժամանակներում այն պահպանվել է իբրև ժողովրդական արվեստ։ Լարախաղացը ելույթ է ունենում հրապարակներում և բակերում՝ երաժիշտների նվագակցությամբ, իսկ նրա խաղակից ծաղրածուն հանդիսականներից դրամ է հավաքում, լարի տակ կատակային շարժումներով ընդօրինակումով լարախաղացի շարժումները, երբեմն էլ ծաղրում նրան։ Հայ նշանավոր լարախաղացներից են Հովհաննես Գասպարյանը, Վաղարշակ Արզումանյանը և ուրիշներ։