Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Իվան Ռակիտիչ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Իվան Ռակիտիչ

Իվան Ռակիտիչ Խորվաթ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Իվան Ռակիտիչը իր ֆուտբոլային կրիերան սկսել է <<Մյոլին Ռիբոռգ>> ակումբից։ 2002 թվականից 14-ամյա տղան հայտնվեց <<Բազելի>>ֆուտբոլային դպրոցում։ 3 տարվա ընթացքում Ռակիտիչը իր տեղն ապահովեց հիմնական կազմում։ 2005 թվականի օգոստոսի 29-ին կայացավ Ռակիտիչի դեբյուտը <<Բազելի>> հիմնական կազմում։ Այդ հանդիպմանը բազելցիները մրցում էին ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնությանը բոսնիական <<Շիռոկի Բռիեգ>> ակումբի հետ։ 2007 թվականի հունիսի 22-ին Ռակիտիչը 4 տարվա պայմանագիր է կնքում գերմանական <<Շալկե 04>>-ի հետ։ Տրանսֆերի արժեքը 5 մլն եվրո էր։ Իվանի դեբյուտը Բունդեսլիգայում եղավ Գերմանիայի առաջնությունում <<Շտուտգարտի>> (2։2) հետ հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպմանը Իվանը խաղացել է 70 րոպե և 5-րդ րոպեին բացել խաղի հաշիվը։ Իսկ երկրորդ գոլը Իվանը ուղարկել է <<Բավարիայի>> դարպասը Չեմպիոնների լիգայի ժամանակ։ Խորվաթ ֆուտբոլիստը օգնեց իր թիմին դուրս գալ 1/4 եզրափակիչ։ 2011 թվականի հունիսի 28-ին Ռակիտիչը պայմանագիր ստորագրեց <<Սեվիլիայի>> հետ մինչև 2015 թվականի հունիսի 30-ը։ Նրա դեբյուտը կայացավ 2011 թվականի փետրվարի 6-ին Լա Լիգայի առաջնության ժամանակ <<Մալագայի>> հետ, նա խաղաց 90 րոպե։ Ռակիտիչը շահեց բոլորի վստահությունը <<Սեվիլիայում>> և դարձավ թիմի ավագ։ Բայց 2014 թվականին ավարտվեց Ռակիտիչի կարիերան <<Սեվիլիայում>>։ 2014 թվականին իսպանական <<Բարսելոնայի>> նախագահությունը հետաքրքրված էր Ռակիտիչի ծառաություններով։ Բանակցություններ սկսվեցին <<Սեվիլիայի>> նախագահության հետ և համաձայնության եկան Իվանի տեղափոխության հորձում։ Իվան Ռակիտիչը <<Բարսելոնա>> տեղափոխվեց 20 մլն եվրոյով։ Իվան Ռակիտիչը 2014 թվականի հունիսի 10-ից <<Բարսելոնայի>>ֆուտբոլիստ է։