Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ինտերնետ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ինտերնետն ահռելի համակարգչային ցանց է, որը միացնում է միլիոնավոր համակարգիչներ ամբողջ աշխարհում։ Այն թույլ է տալիս շփվել և կիսվել ինֆորմացիայով մեծ հեռավորության վրա։ Հենց դրա համար էլ ստեղծվել է ինտերնետը։

Internet1.jpg

Ինտերնետն իրանից ներկայացնում է երեք հիմնական ծառայություն․

  1. Վեբ կամ WWW (ամենահայտնին և տարածվածը)։ Դրանք բոլորը վեբ կայքերը և վեբ էջերն են, որոնք դու կարող ես դիտել։ Կարելի է տեղեկություն փնտրել ինտերնետում որոնողական համակարգների շնորհիվ։ Հիշի՛ր, որ ոչ բոլոր վեբ կայքերն են քեզ հարմար։ Եթե դու տեսել ես վեբ կայքում ինչ-որ բան, որը քեզ հաճելի չէ, զգուշացրո քո ծնողներին։
  2. Էլեկտրոնային փոստ (e-mail)։ Թույլ է տաիս ուղարկել կամ ստանալ էլեկտրոնային նամակներ ինտերնետով։ Հիշի՛ր, որ ոչ բոլոր նամակներն են քո ընկերներից և ծանոթներից։ Մի բացիր տարօրինակ նամակները և նաև կցած ֆայլերը։ Դրանք կարող են լինել վտանգավոր ծրագրեր կամ վիրուսներ։
  3. Արագ հաղորդագրություն (կամ չաթ)։ Դու կարող ես շփվել իրական ժամանակում մարդու հետ, ում համակարգիչը միացված է ինտերնետին։ Դրա համար ձեր համակարգչի վրա պետք է լինի հատուկ ծրագիր (օրինակ Skype):

Ամեն համակարգիչ ինտերնետում ունի հատուկ հասցե (IP հասցե)։