Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Իժ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Armenian viper.jpg

Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի լեռներում։ Տարածված է կիսաչորային լեռնատափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում։

Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (18-99 սմ), պոչը 8-18 անգամ կարճ է։ Արուները խոշոր են էգերից։ Մարմինը հաստ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված մանր կատարավոր թեփուկներով։ Վերաչքային վահանիկները հարթ են ու ցցված։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բիբը՝ էլիպսաձև, ուղղահայաց։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Աչքից դեպի հետ և ներքև ձգվում են մուգ զոլեր։ Գլխի հետևի մասում կան զույգ մուգ, դեպի հետ լայնացող, կաթիլանման խալեր։ Պարանոցից դեպի պոչի ծայրը ձգվում է բաց վարդագույնից դեղնավուն կամ նարնջագույն մուգ ընդգծված խալերից կազմված շղթայաձև նախշ։ Մուգ մեկական շարք է ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսով։ Որովայնային մակերեսը մոխրագույն է՝ սև ու սպիտակ խալերով, կամ սև է՝ սպիտակ բծերով։ Ներքևի ծնոտի վահանիկները մոխրագույն են։

Սնվում է մանր հոդվածոտանիներով (մորեխներ, ծղրիդներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչուններ և մանր կրծողներ)։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսի վերջից հունիսի սկզբին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգն ունենում է 3-14 ձագ։

Կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։