Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ժոնգլյոր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
ZC15 Dino Lampa.JPG

Կրկեսում դուք տեսել եք, անշուշտ, թե որքան թեթև ու վստահ է առարկաներով խաղում ժոնգլյորը. վեր-վեր են թռչում գնդիկներ, գլխարկներ, ձեռնաթիեր և, ասես հմայված, վերադառնում ճիշտ նրա ձեռքերի մեջ: Հաջորդ պահին ժոնգլյորի մատի ծայրին հնազանդորեն պտտվում է մի մեծ, խայտաբղետ գնդակ, վրան էլ՝ մեկ ուրիշ, ավելի փոքրը, միայն թե` հակառակ ուղղությամբ։ Ահա ժոնգլյորը թավալվում է գորգի վրա, բայց գնդակները, ասես իրար կապված, շարունակում են գլորվել նրա գլխի, ուսերի վրայով։ Ճոճվելով թույլ ձգված մետաղալարի վրա՝ նա վստահ ձեռնածություն է անում օղակներով ու մականներով։ Իսկ ինչպիսի՜ ուրախ քրքիջ է առաջ բերում «անհաջողակ» ժոնգլյորը, որն անճարակ ու ցրված է ձևանում։ Ամեն ինչ, իբր, ընկնում է ձեռքից, բայց վերջին պահին նա հասցնում է բռնել գետնին զարնվելու պատրաստ թե՛ ափսեն և թե՛ լիքը ջրամանը։ Ժոնգլյորի արվեստը պահանջում է զարմանալի ճշգրիտ և արագ շարժումներ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի վարպետություն ու համարձակություն է պետք նրան, երբ, արշավող ձիու գավակին կանգնած, վեր է նետում և կրկին բռնում վառվող ջահերը։Ժոնգլյորի հիասքանչ արվեստը հսկայական աշխատանք է պահանջում։ Ներկայացման ժամանակ ընդամենը 10-15 րոպե տևող համարը ցուցադրելու համար ժոնգլյորը փորձերի ընթացքում այն կատարելագործում է 5-6 ժամ անընդմեջ։ Ժոնգլյորներ էին կոչվում նաև թափառաշրջիկ դերասաններն ու երգիչները վաղ միջնադարյան Ֆրանսիայում։ Իրենց արվեստով նրանք հիշեցնում էին հայ գուսաններին: