Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ժիտկով Բորիս Ստեպանովիչ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Տաս տարեկան էլ դեռ չկար, բայց արդեն հիանալի լող էր տալիս, մակույկով մեն-մենակ դուրս գալիս բաց ծով՝ շարժելով հարևան տղաների նախանձը։ Ոչ մի համադասարանցի նրանից ավելի լավ ու արագ չէր կարողանում ծովային հանգույցներ կապել, թխավարել, կանխագուշակել եղանակը, զանազանել միջատներին ու թռչուններին։ Նրան դուր էին գալիս դժվարություններից ու վտանգներից չվախեցող պարզ ու առնական մարդիկ։ 13 տարեկան հասակում Օդեսայի նավահանգստի իր բեռնակիր ընկերներին օգնում էր հեղափոխական թռուցիկներ տպագրել և տարածել։ Բորիս Ժիտկովը երազում էր ճանապարհորդել հեռավոր երկրներ։ Նա հասկանում էր, որ կյանքում կարող են պետք գալ ամենաբազմազան գիտելիքներ, և դրա համար էլ համառորեն պարապում էր, ուսումնասիրում տեխնիկա, բնագիտություն, սովորում օտար լեզուներ։ Կամքի ու համառության շնորհիվ նա ձեռք բերեց բազմաթիվ մասնագիտություններ։ Եղավ քիմիկոս, նավաշինարար, նույնիսկ՝ հեռավոր հեռավոր նավարկության ղեկապետ ( շտուրման)։ ԵՎ իրականացրեց իրականացրեց իր երազանքը՝ եղավ աշխարհի շատ ու շատ քաղաքներում ու երկրներում, մասնակցեց շուրջերկյա ճանապարորդության ու գիտարշավների։ Իսկ որ երբևէ գրող կդառնա, Բորիս ժիտկովը չէր էլ մտածում։ Պարզապես ծանոթների շրջանում հրաշալի պատմողի համբավ էր վայելում։ Մի անգամ Կ․Ի․ Չուկովսկու ղնդրանքով Ժիտկովը գրի առավ իր պատմություններից մեկը։ Դա էլ բախտորոշ եղավ նրա կյանքում։ Շուտով ամսագրերում հայտնվեցին Ժիտկովի զվարճալի պատմությունները երեխաների համար՝ <<Փղերի մասին>>, <<Կապիկի մասին>>, <<Մանգուստ >>, <<Կողմնացույց>>, <<Ձեռագիրը>> և այլն։ Բորիս Ստեփանովիչը գրում էր իսկական քաջության, ընկերասիրության, աշխարհի բազմաթիվ հետաքրքրական իրերի ու երեվույթների մասին։ Երեխաներն անմիջապես սիրեցին նրա գրքերը։ Ինչի մասին էլ որ գրում էր Ժիտկովը, տեսել էր իր իսկ աչքով կամ պատրաստել սեպական ձեռքերով։ Դրա համար էլ նրա պատմվացքներն այդքա՛ն գրավիչ են։ Առաջին իսկ տողերից հուզմունք է պատում, թե կփրկվեն արդյոք փոթորկի ժամանակ շռջված առագաստանավի ուղևորները (<<Փոթորիկ>> պատմվացքը), նավաստիներին կհաջողվի արդյոք վերցնել դավադիրների գրաված նավի կողմնացույցը (<<կողմնացույց>>)։ Իսկ ամենափոքրիկներին, որոնք դեռ կարդալ գրել չգիտեն, և նրանց համար մեծերն են գրքեր կարդում, Ժիտկովը ծանոթացնում է հետաքրքրասեր Ալյոշա-Ինչուիկի հետ և նրա անվերջանալի հարցերին։ Բորիս Ժիտկովի շատ գործեր լույս են տեսել նաև հայերեն թարգմանուրյամբ, և դուք կարող եք գրադարանից վերցնել դրանք ու ընթերցել։