Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թրթռում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Երբևէ հեծանվով անցե՞լ եք սալարկած ճանապարհով։ Ցնցվում էիք, այնպես չէ՞։ Նշանակում է, դուք արդեն ծանոթ եք թրթռում կոչվող երևույթին: Թրթռում» բառն ինքը հենց նշանակում է ցանկացած առաջրկայի կամ իրի տատանվելը, ցնցվելը, թափահարվելը: Դարակին շարված ամանների կամ պատուհանի ապակիների զնգզնգոցը, երբ մոտակայքով բեռնատար մեքենա է անցնում, էլեկտրաշաղափով աշխատող մարդու ձեռքերի դողը, փայտե թեթև կամրջակի ճոճումը, երբ վրայով մարդիկ են անցնում` այս ամենը թրթռում է: Թրթռումը կարող է դառնալ թե թշնամի, թե բարեկամ։ Թրթռում-«թշնամին» մի ակնթարթում կարող է քանդել մեծ կամուրջը, այդ պատճառով էլ զինվորական շարասյանն արգելվում է կամրջով համաքայլ անցնելը։ Թրթռում–«թշնամին» կարող է վարորդի ձեռքից խլել ղեկը և կորստյան մատնել թե՛ նրան, թե՛ ուղևորներին։ Բայց մարդիկ սովորեցին պայքարել թրթռման դեմ և նրան նույնիսկ «բարեկամ» դարձրին։ Օրինակ, երբ մետաղե ձուլածո դետալները պաղում են, դժվար է լինում դրանք հանելը կաղապարից, որի մեջ նախապես լցրել էին հեղուկ մետաղը, դետալները կպչում մնում են կաղապարին։ Ահա այդ ժամանակ հատուկ հարմարանքի օգնությամբ կաղապարը ցնցում են, և ձուլուկներն իրենք դուրս են ընկնում այնտեղից։ Այդ հարմարանքն անվանում են թրթռացանց։ Կառույցներում երկար ցցերն ու խողովակները գետնի մեջ խփելու համար կիրառում են թրթռամուրճեր, իսկ բետոնը տոփանելու համար՝ հատուկ թրթռիչներ: