Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թուրքմենիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Թուրքմենիան մեր լայնարձակ հայրենիքի ամենահարավային երկրամասն է։ Այստեղ է գտնվում Սովետական Միության շոգի բևեռը, ուր ամռանը ստվերում ջերմաստիճանը հասնում է գրեթե 50 աստիճանի։ Սակայն այս վայրերում կլոր տարին չէ, որ շոգ է։ Թուրքմենական անապատներում ձմռանը նույնիսկ 30 աստիճանի սառնամանիքներ են լինում, որովհետև նրանք հյուսիսային սառը քամիներից պաշտպանված չեն բարձր լեռներով։ Թուրքմենիան չափազանց արևոտ է, իսկ խոնավություն այստեղ շատ քիչ կա։ Դրա համար էլ հանրապետության տարածքի մեծ մասն զբաղեցնում են ջրազուրկ անապատները, որոնցից ամենամեծը Կարակումն է («Սև ավազներ»)։ Այնտեղ, ուր ջուր կա, անապատը նահանջում է՝ տեղը զիջելով օազիսներին, ուր մարդու աչք են շոյում խաղողի և պտղատու այգիների վառ կանաչը, բամբակենու ճերմակ դաշտերը։ Թուրքմենիան տալիս է Սովետական Միության բարձրորակ բամբակի զգալի մասը։ Ջուր՝ ահա թե ինչի է միշտ ծարավի եղել այս հողը, ուր հնուց ի վեր ապրում է թուրքմեն աշխատասեր ժողովուրդը։ Նոր, ժամանակակից շենքերը զարդարում են հինավուրց Աշխաբադը: Երբ Միջին Ասիայում հաղթանակեց սովետական իշխանությունը, Վ. Ի. Լենինի առաջադրած գլխավոր խնդիրներից մեկն էր՝ թուրքմեններին և մյուս ժողովուրդներին օգնել ոռոգելու հողերը, կառուցելու ջրամբարներ և ջրանցքներ։ Եվ կառուցվեցին բազմաթիվ ջրանցքներ ու ջրամբարներ, իսկ Հայրենական մեծ պատերազմից հետո սկսվեց ՍՍՀՄ-ում ամենաերկար (1400 կմ)՝ Վ. Ի. Լենինի անվան Կարակումի ջրանցքի շինարարությունը, որի մեծ մասն արդեն կառուցված է։ Այն սկիզբ է առնում ջրառատ Ամուդարյայից, կտրում Կենտրոնական Կարակումները, միացնում թուրքմենական Մուրղաբ և Թեջեն գետերը, հասնում մինչև հանրապետության մայրաքաղաքը՝ Աշխաբադ։ Շինարարությունը շարունակվում է։ Ջրանցքը կհասնի Կրասնովոդսկ քաղաքը, որը գտնվում է հանրապետության տարածքն արևմուտքից ողողող Կասպից ծովի ափին։ Եվ Ամուդարյան կկապվի երկու՝ Արալյան ու Կասպից ծովերի հետ։ Ջուր չէ, որ թուրքմենները ջԱյդ բնական հարստություններն օգտագործում է Թուրքմենիայի հզոր ինդուստրիան, որն ամբողջությամբ ստեղծվել է սովետական իշխանության տարիներին` Սովետական Միության եղբայրական մյուս ժողովուրդների օգնությամբ: Թուրքմենիան իր ընդերքի բազմաթիվ գանձեր, ինչպես նաև արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի մի մասը մատակարարում է ուրիշ հանրապետությունների: Օրինակ, թուրքմենական գազը ուզբեկականի հետ միասին հսկայական գազամուղով հասնում է Ռուսաստանի կենտրոնական շրջանները: Սովետական ողջ երկիրն իր հերթին օգնում է Թուրքմենիային` զարգացնելու տնտեսությունը, գիտությունն ու մշակույթը: Կար ժամանակ, որ այստեղ հիմնականում ուղտերն էին փոխադրում մարդկանց ու բեռները: Երբեմն «անապատի նավերն» ամիսներով, դանդաղ շարժվում էին ավազի ծովում: Այսօր երկաթուղիներով սլանում են հզոր ջերմաքարշերը` իրենց ետևից տանելով երկար գնացքներ: Կարակումի ջրանցքով բեռներ են փոխադրում նավերը: Տարբեր ուղղություններով թռչում են ինքաթիռները, անապատի ավազուտներով ձգվում են ավտոխճուղիները: Քարտեզի վրա հայտնվում են նոր բնակավայրեր` հիմնված երբեմնի անմարդաբնակ անապատում: Թուրքմենական ՍՍՀ-ի մայրաքաղաք Աշխաբադը արդյունաբերական խոշոր քաղաք է, հանրապետության գիտության և մշակույթի կենտրոնը: Աղքատ, հետամնաց երկրամասից Թուրքմենիան վեր է ածվել ծաղկուն սոցիալիստական հանրապետության: Անցյալում ընչազուրկ, անգրագետ երկրագործերն ու անասնապահներն այսօր վարում են բարդ մեքենաներ, դարձել են որակյալ մեխանիզատորներ, բանվորներ, ինժեներներ, գիտնականներ: Նրանք աշխատում են Թուրքմենստանի վերածնված հողում` իրենց ավանդը մուծելով ՍՍՀՄ-ի ժողովրդական տնտեսության, գիտության ու մշակույթի զարգացման, զարգացած սոցիալիզմի կառուցման գործում: Մինչև հեղափոխությունն իրավազուրկ ու արհամարհված թուրքմենուհու առջև այժմ բաց է դեպի կրթությունն ու հասարարակական կյանքը տանող ուղին: Այդ ի՞նչ ուժ էր, որ կարողացավ այդքան կարճատև մի պատմական ժամանակաշրջանում իրականացնել բոլոր բարեփոխումները: Այդ ուժը սոցիալիզմն է, կոմունիստական կուսակցությունը, սովետական երկրի ժողովուրդների մեծ բարեկամությունը, նրանց եղբայրական փոխօգնությունը և, ամենից առաջ, ռուս մեծ ժողովրդի օգնությունը: Այդ մասին է թուրքմեն բանաստեղծ Ռահմեդ Սաիդովի բանաստեղծությունը. Ուսուցիչ և եղբայր, դու առաջինը Քո գիրկը բացիր թուրքմենի համար, Մենք եղբայրաբար քեզ տվինք մեր սիրտը Եվ քո սիրտն ստացանք փոխարինաբար:րանցքն անվանում են Կարակում գետ: Այդ ձեռակերտ գետը կենդանություն է պարգևել բամբակի նոր դաշտերի, բանջարանոցների ու արոտավայրերի։ Իսկ որքա՜ն հեկտարներ դեռ կյուրացվեն։ Բնությունը Թուրքմենիային զրկել է ջրից ու անտառներից, բայց շատ օգտակար հանածոներ է պարգևել: Թուրքմենական անապատներում հայտնաբերվել են նավթի, գազի, ծծմբի, աղի պաշարներ։ Կասպից ծովի Կարա Բողազ գյոլ ծոցն, ասես, քիմիական հումքի՝ գլաուբերյան աղի, մագնեզիումի, կալիումի, բրոմի, յոդի վիթխարի պահեստ լինի։ Թուրքմենիայում անսպառ են արևի և քամու էներգիայի պաշարները։