Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թորոս Ռոսլին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Roslin statue (Matenadaran) - crop.JPG

Միջերկրական ծովի ափին գտնվող Հայկական Կիլիկիայում շատ մանրանկարիչներ են եղել, բայց նրանց մեջ ամենանշանավորը Թորոս Ռոսլինն էր։ Նա գրքեր էր ընդօրինակում և դրանք պատկերազարդում ամենանրբին արվեստով։ Մագաղաթի վրա նրա գեղազարդած խորաններն ու լուսանցազարդերը՝ միահյուսված զանազան տեսարաններով, ապշեցնում ու հիացնում էին դիտողին։ Նրա մասին ասում էին, թե յուրաքանչյուր էջի վրա մի տաճար է մանրակերտում։

Թորոս Ռոսլինին դիմում էին իշխաններ Վասակն ու Օշինը, կաթողիկոս Կոստանդինը, որ Լևոն թագավորի դաստիարակն էր և համայն Կիլիկիայում արվեստի մեծ հովանավորի անուն էր վաստակել։ 1250 թ. Թորոս Ռոսլինը նկարել էր արքայազն Լևոնին, որն այն ժամանակ 14 տարեկան էր։ Նրան պատվերներ էին տալիս նաև Հայկական Կիլիկիայի հարևան երկրների երևելի մարդիկ։


Բազմաթիվ գրքեր է պատկերազարդել Թորոս Ռոսլինը, բայց դրանցից մեզ հասած միայն յոթի վրա կա Թորոս Ռոսլինի ստորագրությունը։ Այդ յոթից մեկը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, չորսը Երուսաղեմում, մեկը Թուրքիայում, Ստամբուլ քաղաքում, մեկը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բալթիմոր քաղաքում։ Գուցե ուրիշ վայրերում էլ կան, որոնց տեղը ոչ ոք չգիտե։ Չէ որ մեծ թիվ են կազմում հայոց կորսված մագաղաթյա մատյանները։ Գուցե ձեզանից մեկին էլ բախտ վիճակվի մի այդպիսի մատյան գտնել և բերել ու հանձնել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որը հին հայերեն ձեռագրերի վերջնական հավաքատեղին է։