Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թենիս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Centre Court.jpg

«Ի՛նչ մի դժվար բան է որ, գնդակը մի կողմից մյուսը նետիր, ու վերջ...»– հաճախ կարելի է լսել առաջին անգամ թենիսի խաղը դիտող մարդուց։ Բայց բավական է, որ նա ռակետը ձեռքին մտնի խաղահրապարակ՝ կորտ, և թենիսի մասին նրա պատկերացումն իսկույն կփոխվի։ Սկսնակի հարվածից գնդակը կամ ցանցին է դիպչում, կամ էլ դուրս թռչում խաղահրապարակից։ Որոշ ժամանակ մարզվելուց հետո միայն համոզվում ես, որ թենիսը շատ բարդ խաղ է։ 1874 թ. Անգլիայում հրապարակվեցին լաուն-թենիսի (անգլերեն «լաուն»՝ «մարգագետկիկ» և «թենիս», հավանաբար, ֆրանսերեն «թենե»՝ «ահա ձեզ, վերցրեք» բառերից) կանոնները, որոնք մոտ են թենիսի խաղի ներկայումս գործող կանոններին։ Գնդակին ռակետով կարելի է հարվածել կամ այն բանից հետո, երբ այն խաղահրապարակի մակերևույթից վեր է ցատկում առաջին անգամ, կամ էլ ընթացքից։ Խաղի կանոններով չի թույլատրվում, որ գնդակը գետնին դիպչի երկրորդ անգամ։ Միավորներն սկսում են հաշվել նետումից՝ այն առաջին հարվածից, որով գնդակը ցանցի վրայով ուղարկվում է նետման երկու դաշտերից որևէ մեկը (յուրաքանչյուր նետում թույլատրվում է կատարել երկու անգամ)։ Առաջին և երկրորդ գնդակները շահելու դեպքում տրվում է 15-ական միավոր, երրորդի դեպքում՝ 10 միավոր։ Չորրորդ գնդակը շահելը նշանակում է հաղթանակ։ 40:40 հաշվից հետո հարմարության համար միավորները գրանցվում են «հավասար», «ավելի», «պակաս» բառերով։ «Պակաս» հաշվի դեպքում նետողի կողմից միավորի կորուստը նշանակում է պարտություն տվյալ խաղում (որը թենիսում կոչվում է գեյմ) «առավել» հաշվի դեպքում միավոր շահելը՝ հաղթանակ տվյալ խաղում (գեյմում)։ Մեկ գեյմի ընթացքում նետում է նույն խաղացողը, հաջորդին՝ մյուսը։ Խաղափուլը (պարտիան) շահելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան վեց գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան երկու գեյմի առավելության։ Անհատական կամ զույգերով (երկուսը երկուսի դեմ) մրցախաղը (հանդիպումը) կազմված է լինում երեք կամ հինգ խաղափուլից։ Խաղում են սպիտակ գծերով նշագծված հարթ հրապարակում։ Խաղահրապարակը կարող է լինել հողածածկ, կավավազային, ասֆալտապատ, բետոնապատ, ցեմենտապատ, պլաստիկապատ, փայտածածկ կամ էլ խոտածածկ։

Կանոնները

Tennis Racket and Balls.jpg

Խաղի մասնակիցները աշխատում են գնդակի մեկ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտը, որ մրցակիցը չկարողանա այն ետ վերադարձնել։ Խաղին մասնակցում են և՛ տղամարդիք և՛ կանայք։ Նրանք մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում։

Գնդակը մրցակիցնեը մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։ Մարզիկը կարող է երկու անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը։ Դեպի մրցակցի կիսադաշտ եկող գնդակը անհրաժեշտ է վերադարձնել մրցակցին՝ թույլ չտալով, որ այն մեկ անգամից ավել դիպչի գետնին։ Գնդակը կարելի է վերադարձնել նաև՝ չթողնելով, որ այն դիպչի գետնին։

Եթե մարզիկներից մեկը սխալվում է, ապա նրա մրցակիցը ստանում է 15 միավոր։ Նույնը կրկնվելու դեպքում հաշիվը դառնում է 30-0, ևս մեկ հաղթության դեպքում գրանցվում է մեկ ընդհանուր հաղթանակ։ Եթե խաղի հաշիվը դառնում է 40-40, ապա հաղթանակը շնորհվում է 2 անընդմեջ հաղթություն տանող մարզիկին և այսպես շարունակ։ Տղամարդկանց մրցապայքարում Մեծ սաղավարտի մրցույթում ընդհանուր հաղթանակը տրվում է 5-րդ հաղթությանը առաջինը հասած մարզիկին կամ զույգին։ Կանանց մրցումներում հաղթանակը տրվում է 3-րդ հաղթությանը առաջինը հասնողին։ Խաղափուլը շարունակելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության։ Գեյմերի 6։6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ–բրեք (անգլերեն՝ tie-break)։