Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թեյ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Չինաստանում թեյը հայտնի էր մեր թվականությունից 2700 տարի առաջ: Ավելի ուշ այն հայտնվեց Ճապոնիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Շրի Լանկայում: Ռուսաստանում թեյը որպես ըմպելիք առաջին անգամ օգտագործեցին ավելի քան երկու հարյուր տարի առաջ՝ ցարական արքունիքում, իսկ թեյի թփեր մշակել փորձեցին միայն 19-րդ դարի սկզբին։

Արևադարձային երկրներում թեյի թփերը ծաղկում և սերմնակալում են գրեթե ամբողջ տարին։ Ծաղիկներն սպիտակ են կամ վարդագույն՝ հինգից յոթ թերթանի։ Բայց թեյի թփերը մշակում են ոչ թե ծաղիկների ու սերմերի, այլ մատղաշ ու նուրբ ընձյուղների համար, որոնցից պատրաստում են բուրումնավետ ու թարմացնող թեյի ըմպելիքը։ Թեյը լինում է սև ու կանաչ, սորուն և ձողաձև, աղյուսաձև ու սալիկաձև մամլած։ Բայց մինչև մեր սեղանին հասնելը թեյի յուրաքանչյուր տերև ենթարկվում է բազմաթիվ գործողությունների. այն թառամեցնում են, ոլորում, չորացնում, տեսակավորում և փաթեթավորում։ Այդ ամենը կատարում են մեքենաները։ Իսկ մարդիկ հետևում են, որ թեյը չկորցնի իր արժեքավոր հատկությունները, նրա մեջ պահպանվեն կոֆեինը, տանինը և եթերայուղերը։ Կոֆեինն առաջացնում է առույգության զգացում, տանինն ըմպելիքին տտիպ համ է հաղորդում, իսկ եթերայուղերը` հաճելի բույր։