Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թամանյան Ալեքսանդր Հովհաննեսի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Թամանյանի պատկերով ՀՀ թղթադրամ (շրջանառությունից հանված է)

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է Հյուսիսային Կովկասի Եկատերինոդար քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ռեալական դպրոցում։ Այնուհետև նա ուսումը շարունակում է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում և 1904 թվականին ավարտում այն՝ ստանալով նկարիչ-ճարտարապետի կոչում։ Երկար տարիներ նա ապրում ու աշխատում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ: 1923 թվականներին Թամանյանը հրավիրվում է Խորհրդային Հայաստան, Երևան:

Թամանյանը Երևան տեղափոխվեց իր ուժերի ծաղկման շրջանում, երբ ակադեմիկոսի կոչում ուներ, որն ստացել էր դեռևս 1914 թվականնին:

Եկավ ու անմնացորդ նվիրվեց մեր հանրապետության վերակառուցման ու շենացման գործին: Կազմեց քաղաքի գլխավոր հատակագիծը 150 հազար բնակչի համար, որ այն ժամանակ շատ լուրջ, դժվարին ու խիստ կարևոր գործ էր։ Թամանյանը Երևանի հատակագիծը մշակեց՝ ստեղծելով հետաքրքիր կոմպոզիցիա Մասիս լեռան հետ։ Հիմա էլ դժվար չէ նկատել, որ քաղաքն ամֆիթատրոնի ձևով նայում է դեպի Մասիսները, որոնք, կարծես, դրված են բեմահարթակի վրա։ Թամանյանը նշեց քաղաքի կենտրոնն ու առանցքները՝ հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան։ Նա գլխավոր կառույցները տեղադրեց այնպիսի կետերում, որոնց շուրջը հետագայում հնարավոր լիներ տարածվել։ Մինչև կյանքի վերջը Թամանյանը հաճախ անդրադարձել է հատակագծին, վերամշակել, կատարելագործել այն, իսկ 1934 թվականին սկսել է կազմել «Մեծ Երևանի» հատակագիծը 500 հազար բնակչի համար, որը նրա մահվան պատճառով մնացել է անավարտ։

Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանավանի, Նոր Բայազետի և այլ բնակավայրերի հատակագծերը։

Հայաստանում Թամանյանի առաջին շենքը Հրազդանի գեղատեսիլ ձորում կառուցված Երևանի հիդրոէլեկտրակայանն էր։ 1926 թ. մայիսի 16-ին Երևանի փողոցները մութն ընկնելուն պես պետք է լուսավորվեին առաջին հոսանքի զորությամբ։ Քաղաքը տոնում էր լույսի հաղթանակը, լույս, որ այսօր նաև Թամանյանի նախագծերով կառուցված շենքերի մեջ է...