Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էշ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Equus hemionus kulan.JPG

Էշի վայրի տեսակներ հանդիպում են Աֆրիկայում (նուբիական և սոմալիական էշեր) և Ասիայում (կուլան, օնագր և այլն)։ Ընտանիները տարածված են գրեթե բոլոր հարավային երկրներում և կազմում են երեք խումբ․

  • Աֆրիկայի և Ասիայի խոշոր էշեր, որոնցից նախկին ԽՍՀՄ երկրներում տարածված են մարիական և Համադանի ցեղերը
  • բուծարանային ցեղեր, առավել տարածվածներից են չինական, ֆրանսիական, իսպանական և ամերիկյան էշերը։

Էշերըն ապրում են 13—20 տարի։ Օգտագործում են որպես բանող կենդանի և ջորի ստանալու համար։ Հայկական լեռնաշխարհում վայրի էշը տարածված է եղել դեռևս միջին քարի դարում, հատկապես Վայքի և Ուրծի անտառային շրջաններում։

Երևանից 7 կիլոմետր հարավ-արևելք տուֆաշերտերի տակ և այլ վայրերում գտնվել են էշերի ոսկորներ։ Կենդանաբանները դրանք վերագրում են նշված դարաշրջանին։ Հայաստանում էշը ընտելացվել է սկսած էնեոլիթից։ Օգտագործվել է որպես մսատու, ապա՝ միայն բանող կենդանի։ Կաշվից պատրաստել են թմբուկ և տրեխ։ Կաթով բուժում են թոքերի և շնչուղիների հիվանդությունները։