Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էլեկտրոնային ժամացույց

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Էլեկտրոնային ժամացույց

Ժամացույցները հիմնված են էլեկտրոնային սխեմաների կողմից գեներատորի տված տատանումների հաշվման վրա, որից հետո այդ ինֆորմացիան դուրս է բերվում թվային էկրանին։

Առաջին ձեռքի էլեկտրոնային ժամացույցները ունեին լուսադիոդային էկրան, բայց նրանք կարողանում էին ժամանակը ցույց տալ կարճ ժամանակով, որովհետև լուսադիոդները շատ էին ծախսում։ Այնուհետև օգտագործեցին հեղուկ բյուրեղների հատկությունները՝ կողմնորոշվել արտաքին էլեկտրական դաշտում և լույս բաց թողնել բևեռացման մեկ ուղղությամբ։ Լինելով զետեղված երկու բևեռացնողների միջև՝ լույսը արտաքին աղբյուրից ամբողջությամբ կլանվում էր համակարգի կողմից, բևեռացնող-հեղուկ բյուրեղ-բևեռացնող-անդրադարձիչ, էլեկտրական դաշտի առկայության դեպքում այն դառնում էր մուգ և արտացոլում էր պատկերի մասնիկը։ Դրա արդյունքում բավականին քչացվեց էներգիայի պահանջը, և սնուցման աղբյուրի փոխարինումը կատարվում է բավականին ուշ-ուշ։

Ժամանակակից էլեկտրոնային ժամացույցներում, որպես կանոն տեղադրվեցին հատուկ նշանակության միկրոկոնտրոլլերներ, և ժամացույցներն ունեցան կենցաղային սպասարկման բավականին ֆունկցիաներ (զարթուցիչ, մեղեդի, օրացույց և այլն), բայց միևնույն է. միկրոկոնտրոլլերը նաև շարունակում է հաշվել նորից նույն քվարցի բյուրեղի տատանումների ժամանակահատվածներ Էլեկտրոնային ժամացույցների տարատեսակները, (անգլ. Binary watch)։ Երկուական թվերի կարգերը ցույց տալու համար, սովորաբար օգտագործում են Լուսադիոդներ: Լուսադիոդների խմբի թիվը կարող է լինել տարբեր, նրանք կարող են տարբերվել չափերով և տեղանքով։ Լուսադիոդների մի մասը ցույց է տալիս ժամը, մյուսը՝ րոպեները։ Կարող են լինել վայրկյաններ, ամսաթիվ ցույց տվող լուսադիոդներ։