Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զևս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Զևսը հին հունական առասպելաբանությունում երկնքի, ամպրոպի և կայծակի աստվածն էր, աշխարհի տիրակալ:

Զևս կայծակը ձեռքին

«Աստվածների և մարդկանց Հայրը», ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրների ու քույրերի մեջ։ Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է։

Զևսի ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնոսը համոզված էր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում։ Նա վախ ուներ, որ իր դեմ կելնեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրոնոսին։ Նա վախենում էր իր զավակներից։ Եվ հրամայեց իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց։ Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով։

Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային, Դեմետրային, Հերային, Հադեսին և Պոսեյդոնին։

Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել։ Իր ծնողների՝ Ուրանոս-երկնքի և Գեա-Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա։ Քրոնոսը չկասկածեց, որ խաբվել է կնոջ կողմից։

Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում։ Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից։ Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինում, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրան մեծացրել է Գեան։

Նրան մեծացրել է հավերժահարս Ադամանթեան։ Քանի որ Կրոնոսն իշխում էր Երկրի, երկնքում և ծովի վրա, նա թաքցրեց Զևսի բարուրը, կախելով այն պարանով ծառին, և նա դադարեց լինել երկրի, ծովում ու երկնքում, այդպիսով անտեսանելի դարձավ իր հոր համար։

Նրան մեծացրել է հավերժահարս Կինոսուրեն։ Զևս որպես երախտիկ, տեղադրված նրա աստղերի մեջ։

Նրան մեծացրել է Մելիսան, ով կերակրեց նրան այծի կաթով ու մեղրով։

Նա մեծացել է հովվի ընտանիքում, համաձայն խոստումին, որ իրենց ոչխարները կպաշտպանվեն գայլերից։