Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զինեդին Զիդան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Զինեդին Զիդան

Զինեդին Զիդանը Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ է հարձակվող։ Զիդանը տեղափոխֆեց 2001 թվականի ամռանը, ռեկորդային՝ 75 մլն եվրոյով։ Հարմարվումը նոր միջավայրին երկար տևեց Զիդանի համար, նա երկար ժամանակ իր սովորական խաղն էր փնտրում, և այդ ընթացքում նա գոլեր էր խփում։ Մի քանի տուրից հետո նա նույնիսկ լավագույն ռմբարկուների ցանկում էր, չնայած ոչ նա էր փայլում այդ ժամանակ, ոչ էլ թիմը։ Գլխավոր մարզիչը Վիսենտե դել Բոսկեն, ստիպված եղավ Ռեալի տակտիկան սխեման և Զիդանի համար ավելի օպտիմալ տեղ գտնել։ Փնտրումները հաջողությամբ պսակվեցին․ 2001 թվականի նոյեմբերին, բայց ամբողջությամբ Զիդանը իրեն լավ ողմերով ցուցադրեց 2002 թվականի ձմեռվանից սկսած։ Հիշարժան էր 2002 թվականի երկու խաղ Դեպորտիվոյի և Վալենսիայի հետ ։ Հենց այս մրցաշրջանում 2001-2002 Զիդանը օգնեց Ռեալին հաղթել Չեմպիոնների լիգան, Կառլոսի ձոխանցումից հետո՝ ձախ ոտքով հիանալի գոլ խփելով Լեվեռկուզենի Բայերի դարպասը։ 2002-2003 մրցաշրջանին Զիդանը դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Արքայական ակումբում Զիդանը առաջատար էր, վառ աստղը մեծ աստղաբույլից(Զիդան,Ֆիգու, Ռոնալդո, Կառլոս, Ռաուլ)։ Զիդանը հայտարարեց, որ կլքի ֆուտբոլը 2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Ֆրանսիայի հավաքականը Ռայմոն Դոմենեկի գլխավորությամբ դուրս եկավ եզրափակիչ, որը տեղի ունեցավ 2006 թվականի հուլիսի 9 Բեռլինում։ Զիդանի հեռանալը մեծ ֆուտբոլից անհաջող այդ դեպքով, կապված իտալացի պաշտպան Մատերացիի հետ։ 2009 թվականի հունիսի մեկին Զիդանը նշանակվեց Ռեալի նախագահ՝ Ֆլորենտինո Պերեսի օգնական, ում ընտրությունների ժամանակ նա սատարում էր։ 2010 թվականի մայիսի 30-ին խաղաց Ռեալի աստղերի և Միլանի միջև կայանալիք բարեգործական խաղին, որտեղ իր ակումբը հաղթեց 4։3 հաշվով։ 2010 թվականի նոյեմբերի 12-ին պաշտոնի բարձրացրում կատարվեց և Զիդանը նշանակվեց ակումբի նախագահի օգնական։ 2011 թվականի հուլիսի 8-ին Ռեալի առաջին թիմի սպորտային տնօրեն, երբ այդ տեղը ազատվեց Խորխե Վալդանոյի հեռանալուց հետո։ Դրանից հետո նա ընդունվեց համալսարան, Ֆրանսիական Լիմոժ քաղաքում՝ որպեսզի ստանա սպորտային մենեջերի դիպլոմ։ 2012 թվականի սեպտեմբերին նա թողեց սպորտային տնորենի պաշոնը և սկսեց մարզչական կարիերան մադրիդյան երիտասարդական ակադեմիայում։ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո Զիդանից նորից առաջարկություն արվեց Ռեալի մարզիչ դառնալու համար, որից նա հրաժարվեց, որպեսզի աշխատի ապագա գլխավոր մարզչի մոտ որպես օգնական։ Անչելոտիի մարզիչ նշանակվելուց հետո Մադրիդյան ակումբը նվաճաց Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն 1 տարի անց ձախողվելով բոլոր մրցաշարերում հեռացվեց ակումբից։ Ձախողվեց նաև Բենետեսը և արդեն մրցաշրջանի կեսից հեռացվեց։ Այս անգամ Զիդանը համաձայնվեց զբաղեցնել գլխավոր մարզչի պաշտոնը։ 2016թ․ Զիդանը նվաճեց իր առջին տիտղոսը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։ 2016/2017 մրցաշրջանում Զիդանը շեշտը դրեց եղած ֆուտբոլիստների վրա ու ոչ մի ֆուտբոլային աստղ չգնեց, նչը հատուկ էր Արքայական ակումբին՝ ավելի մեծ ժամանակ սկսեցին ստանալ ակումբի սաները։ Զիդանը հաղթեց Լա Լիգան ու 2րդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթը, որը ոչ ոքի չէր հաջողվել մինչ այդ, եզրափակիչում հաղթելով Յուվենտուսին (4։1)։