Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զեվսի արձանը Օլիմպիայում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Le Jupiter Olympien ou l'art de la sculpture antique.jpg

Մոտ 3000 տարի առաջ Օլիմպիան Հունաստանի գլխավոր սրբավայրերից էր, ըստ հունական դիցաբանության՝ աստվածների կացարանը։ Առասպելը պատմում է, որ հենց այստեղ՝ Օլիմպիայում, Զևսը հաղթեղ իր հորը՝ ստանալով աստվածների ու մարդկանց գերագույն իշխանությունը։ Եվ հենց այդ հաղթանայի պատվին հույները ստեղծեցին օլիմպիական տոնակատարությունները, որոնք ներառում էին նաև մարզական մրցումներ՝ Օլիմպիական խաղեր անվամբ։ Ենթադրվում է, որ Օլիմպիական առաջին խաղերն անցկացվել են մեր թվարկությունից առաջ 776 թվականին։ Դրանից հետո խաղերը կազմակերպվում էին չորսամյա պարբերականությամբ։ Այդ ընթացքում հայտարարվում էր սրբազան խաղաղություն, և պատերազմներն անմիջապես դադարեցվում էին։ Օլիմպիական խաղերին ներկա գտնվող բոլոր քաղաքացիները գտնվում էին հույների գերագույն աստծո՝ Զևսի պաշտպանության ներքո և անձեռնամխելի էին համարվում։ Բոլոր ժամանողները տոնակատարության առաջին օրը մասնակցում էին հանդիսավոր արարողություններին՝ ի պատիվ Զևսի և մյուս աստվածների, որոնց տաճարները գտնվում էին սրբազան վայրում։

Զևսի տաճարը կառուցվել է մեև թվարկությունից առաջ 5-րդ դարում՝ 466-456 թվականներին, Օլիմպիայի քաղաքացիների կողմից։ Այն պատրաստված էր քարե մեծ բեկորներից և շրջապատված էր հսկայական սյուներով։ Շինարարությանը հաջորդող տարիներին տաճարում դեռ չկար Զևսին արժանավայել արձան՝ չնայած որ դրա անհրաժեշտությունն ակնհայտ էր։ Իսկ առանձին կերտման գործը ստանձնեց ժամանակի մեծանուն քանդակագործ աթենացի Ֆիդիասը։