Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զբոսայգի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Hands of Amity 05.JPG

Հնում մարդիկ իրենց կացարանների մոտ աճեցնում էին բանջարեղեն, մրգի ծառեր, դեղաբույսեր։ Ժամանակի ընթացքում մարդիկ տան կողքին սկսեցին տնկել նաև այնպիսի բույսեր՝ թփեր, ծառեր, որոնք իրենց գեղեցկությամբ հմայել էին նրանց։ Այդպես ծնունդ առան զբոսայգիները։

Առաջին զբոսայգիները գցվում էին տիրակալների և նրանց մերձավորների համար։ Մեզ են հասել Բաբելոնի Շամիրամ թագուհու կախովի պարտեզների՝ «աշխարհի յոթ հրաշալիքներից» մեկի, մեկի մասին պատմող լեգենդներ։

Հարյուրամյակներ շարունակ զբոսայգիներում ծառերն ու թփերը տնկում էին կանոնավոր շարքերով, խուզում հավասար։ Խիստ երկրաչափական ձևի, կլոր և ուղղանկյունաձև ծաղկաթմբերը զետեղում էին պալատների ու դղյակների առջև։ Զբոսայգիները զարդարում էին շատրվաններով, մարմարե արձաներով ու սկահակներով։ Այդպիսի զբոսայգիները անվանում են կանոնավոր։ Նման զբոսայգի է, օրինակ՝ Լենինգրադի մոտ գտնվող Պետրոդվորեցի զբոսայգին։

18-րդ դարում Եվրոպայում սկսեցին ստեղծել բնապատկերային զբոսայգիներ, որոնք առաջինը երևան եկան Անգլիայում։ Բնապատկերային զբոսայգիներ ստեղծողները նմանակում էին վայրի, անաղարտ բնությանը։ Այդ զբոսայգիներում գեղանկարչորեն համակեցված էին լինում ծառերն ու փոքրիկ բացատները, արահետների երկայնքով զգվող ծաղիկները, արհեստական լճերն ու առվակները։ Այդպիսին են Լենինգրադի մոտ գտնվող Պավլովսկ քաղաքի, Մոսկվայի Իզմայլովյան զբոսայգիները։

Զբոսայգի գցելը մեծ և դժվարին արվեստ է, որը երկարամյա ու քրտնաջան աշխատանք է պահանջում։ Բավական չէ, որ ծառերն ու թփերը դանդաղ են աճում, ամեն մի ծառն ու ծաղիկ էլ իր ձևն ու գույն ունի։ Դրանք պետք է այնպես տնկել, որ գեղեցիկ խումբ կազմեն և աչք շոյեն։

Վերջերս սկսել են խոշոր քաղաքների շուրջը անտառ-զբոսայգիներ ստեղծել, որոնք, հիմնականում, կուսական բնության անկյուններ են։

Խորհրդային Միության բոլոր հանրապետությոններում կան նաև միանգամյա յուրատեսակ զբոսայգիներ՝ ուրախ ժամանցի կառույցներով, կինոթատրոնով, ընթերցարանով, մարզական և մանկական հրապարակներով։ Դրանք կուլտուրայի և հանգստի զբոսայգիներ են։

Մեր հանրապետության քաղաքներում նույնպես կան գեղեցիկ զբոսայգիներ, ինչպես, օրինակ, 26 կոմիսարների, Ծիծեռնակաբերդի, Հաղթանակի, Օղակաձև զբոսայգիները մայրաքաղաք Երևանում, այլ զբոսայգիներ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և ուրիշ քաղաքներում։