Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երկրաչափներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Geometer Moth Problepsis vulgaris.jpg

Երկրաչափներ (Geometridae), թեփուկաթևերի դասի թիթեռների ընտանիք: Հայաստոնում հայտնի է մոտ 30 տեսակ: Հայաստանի ֆաունայի համար երկրաչափների 18 տեսակ գիտության մեջ նորություն են և ընդգրկված են բնաշխարհիկների խմբում: Ակտիվ են մթնշաղին կամ գիշերը:

Միջին մեծության կամ շատ փոքր, ոչ վառ գույնի թիթեռներ են: Առաջին զույգ թևերը եռանկյունաձև են, հետինները՝ կլորավուն: Հանգիստ վիճակում թևերը փռում են կամ լայն բացում, որոշները՝ տանիքաձև ծալում: Թևերի գույնը լավ հարմարված է տեղանքին, որի շնորհիվ, անզեն աչքով դժվար նկատելի են: Որոշ տեսակների մոտ ուժեղ արտահայտված է սեռական երկձևությունը: Էգերի թևերը լրիվ բացակայում են կամ թերզարգացած են, այդ պատճառով էլ նրանք ոչ թե թռչում, այլ քայլում են, իսկ արուների թևերը լավ զարգացած են: Թրթուրներն ունեն 5 զույգ ոտքեր, որոնք գտնվում են կրծքի և փորի 6-րդ և 10-րդ հատվածների վրա, որի պատճառով շարժվում են կծկումներով՝ կարծես «երկիրը չափելով» (այստեղից՝ անվանումը): Արտաքին տեսքով նման են տերևի կոթունի կամ ծառի չորացած ճյուղի: Մի քանի անգամ մաշկափոխվելով՝ հարսնյակավորվում են (հողում, հողի վրա, ճյուղերին կպած, մեծ մասամբ՝ ցանցառ բոժոժում): Հարսնյակները բարեկազմ են, կոնաձև փորիկով:

Երկրաչափների 73 տեսակ գյուղատնտեսական բույսերի, պտղատու և անտառային ծառատեսակների վնասատուներ են: