Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երկարակնճիթներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flickr - Lukjonis - Bug-Cionus hortulanus.jpg

Երկարակնճիթներ (Curulionidae), բզեզների ընտանիք: Հայտնի է 40 հազար, Հայաստանում 725 տեսակ՝ լայնորեն տարածված:

Գլխի առջևի մասը երկարել և առաջացրել է գլխախողովակ (հաճախ սխալմամբ անվանում են կնճիթ), որի վերջում գտնվում է բզեզներին բնորոշ բերանային կրծող ապարատը: Երկարակնճիթների մի մասի գլխախողովակը երկար է ոչ միայն գլխից, այլև մարմնից: Բեղիկները ծնկաձև են: Մեծ մասն ունի թեփուկներ, որոնք մարմնին մետաղական փայլ են տալիս: Հիմնականում բուսակեր են. սնվում են ծաղկաբույսերի տարբեր մասերով: Ձվադրում են հողում, բույսերի հյուսվածքներում, որոնք թրթուրների համար կեր են: Մեծ մասը (ճակնդեղի, ամբարային, ծաղկակեր, բալենու, բամբակենու, առվույտի տերևային երկարակնճիթներ) գյուղատնտեսության վնասատուներ են: