Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երիզորդեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Gigantolina.elongata.in.vivo.png

Եռիզորդեր, ցեստոդներ, ժապավենաձև որդեր, տափակ որդերի դաս: Սեռահասուն փուլում մարդու և կենդանիների աղիների մակաբույծներ են: Հայտնի է ավելի քան 3 հզ․, ՀՀ-ում՝ 150 տեսակ՝ տարածված բոլոր շրջաններում: Մարմինը ժապավենաձև է, Երկար, մի քանի մմ֊ից մինչև 20 մ և ավելի: Բաժանված են հատվածների (2-ից մի քանի հազար): Առջևի մասում տեղակայված է գլուխը (սկոլեքս), որն ունի 2-4 ծծիչներ, իսկ որոշ որդեր՝ կնճիթ՝ կեռիկներով: Պարանոցի աճի ընթացքում առաջանում են հատվածներ (ստրոբիլա): Երիզորդերը զուրկ են աղիներից, սննդի ներծծումը կատարվում է ամբողջ մարմնի մակերևույթով: Հերմաֆրոդիտ են. հաջորդաբար կազմավորվող հատվածներում առաջանում են արական և իգական սեռ. օրգաններ, ապա արգանդը՝ լցված ձվերով: Յուրաքանչյուր հատվածում զարգանում է 1, երբեմն՝ 2 կամ մի քանի սեռ. ապարատ: Երիզորդները արտադրում են հսկայական քանակությամբ ձվեր (օրինակ՝ չզինված երիզորդը, որն ապրում է շուրջ 20 տարի, տարեկան արտազատում է մինչև 600 մլն ձու): Ե-ի զարգացման բոլորաշրջանը բավականին բարդ է և անցնում է տերերի հաջորդական փոփոխման ճանապարհով: Ձվերը վերջնական տիրոջ կղանքի հետ դուրս են գալիս արտաքին միջավայր, ձվի մեջ զարգանում է 3 զույգ կեռիկներով զինված թրթուրը՝ օնկոսֆերան կամ կորացիղիան: Հետագա զարգացումը կապված է 1 կամ 2 միջանկյալ տերերի հետ: Առաջին դեպքում հասուն ձուն կուլ է տալիս միջանկյալ տերը (տզրուկ, միջատ, որևէ անողնաշարավոր), որի ստամոքսում ձվից դուրս եկած թրթուրը՝ օնկոսֆերան, տեղակայվում է նրա խոռոչներում կամ որևէ օրգանում, որտեղ վերածվում է ցիստիցերկի նման թրթուրի (ֆինա, ցենուր, էխինոկոկ և այլն): Վերջին 2 թրթուրներն անսեռ բազմացման արդյունքում առաջացնում են բազմաթիվ գլխիկներ: Նրանք, միջանկյալ տիրոջ օրգանների հետ ընկնելով վերջնական տիրոջ օրգանիզմ, կպչում են նրա աղիքի պատին և զարգանալով՝ դառնում սեռահասուն որդ: 2 միջանկյալ տիրոջ օրգանիզմներում աճելու դեպքում (օրինակ՝ լայն երիզորդ) առաջին տերը (խեցգետնակերպ) վարակվում է՝ լողացող կորացիդիաները կուլ տալով, որոնցից դուրս է գալիս թրթուրը (օնկոսֆերան): Վերջինս, թափանցելով խեցգետնի օրգանիզմի խոռոչ, զարգանում է որպես պրոցերկոիդ թրթուր: 2-րդ միջանկյալ տերը (ձկներ) կուլ է տալիս պրոցերկոիդները, որոնք արիներից դուրս են գալիս մարմնի խոռոչներ կամ որոշ օրգաններ ու հյուսվածքներ, ապա զարգանալով՝ վերածվում են պլերոցերկոիդի: Վերջնական տերերը (ողնաշարավոր կենդանիներ կամ մարդ) վարակվում են պլերոցերկոիդներով վարակված ձուկն ուտելուց: Ե. առաջացնում են մարդկանց հիմենոլեպիդոզ, տենիոզ, տենիարինխոզ, էխինոկոկոզ, դիֆիլոբոթրիոզ և այլ հիվանդություններ: Դրանց հետևանքով իջնում է նաև գյուղատնտ. կենդանիների մթերատվությունը: