Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երգող կեռնեխ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Song Thrush (Turdus philomelos) singing in tree.jpg

Երգող կեռնեխ (Turdus philomelos), կեռնեխների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, քիչ տարածված:

Մարմնի երկարությունը 23 սմ է, թևերի բացվածքը՝ 33-36 սմ, կենդանի զանգվածը՝ 80 գ: Դարչնագույն է, թռչելիս տեսանելի են թևատակի խամրած նարնջագույն ծածկող փետուրները: Հասունի մարմինը վերևից բազմաթիվ բաց գույնի պտերով ու խայտերով է, ներքևից պտերն ավելի աղոտ են: Բավականին թաքնված ու միայնակ թռչուն է, սովորաբար կերակրվում է խիտ բուսուտներում կամ դրանց մոտակայքում: Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով:

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի 2-րդ կեսից: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 160-180 մմ)՝ խոտաբույսերից, ցամքարը՝ կավից: Բնադրում է թփուտներում կամ ծառերին (կառուցում են էգը և արուն): Լրիվ քանակով ձվերը հայտնվում են ապրիլի վերջ-մայիսին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսին և ավելի ուշ: Դնում է 27 մմ տրամագծով, կանաչավուն-կապույտ՝ սև-դարչնագույն պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը: Ձագերը ձվից դուրս են գալիս 11-12 օր անց (ամենավաղը մայիսի 3-րդ տասնօրյակում): Սովորաբար 1 սեզոնում բազմանում է 2 և ավելի անգամ: Ձագերին կանոնավոր կերակրում են 3-րդ օրվանից: Ձագերը բնից դուրս են գալիս 14-16-րդ օրը և ծնողների հսկողության տակ ևս 2 շաբաթ մնալուց հետո ձեռք են բերում ինքնուրույն կերակրվելու և աներեր թռչելու ունակություն: Պոչի թերգարգացած փետուրներով ձագեր են գրանցվում մինչև օգոստոսի կեսը, այդ ընթացքում հանդիպում են նաև ընտանեկան երիտասարդ թռչունների խմբեր: