Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եվրոպական ճնճղաճուռակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Accipiter brevipes, male.jpg

Եվրոպական ճնօղաճուռակ (Accipiter brevipes), ճուռակների ընտանիքի թռչուն: Բնադրող֊չվող է, քիչ տարածված:

Մարմնի երկարությունը 32-38 սմ է, թևերի բացվածքը՝ 65-75 սմ, կենդանի զանգվածը՝ 100-200 գ։ Արուները վերևից բաց կապտավուն-մոխրագույն են, առաջնային փետուրները՝ մուգ, մարմինը ներքևից՝ սպիտակ, փորը և կուրծքը՝ նարնջագույն գոլերով: Պոչի կենւոր. փետուրները վերևից առանց գոլերի են: Էգի մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ սպիտակ, մինչև արտաքին թևը՝ խիտ շիկակարմիր-դարչնագույն գոլերով: Երիտիասարդի մարմինը ներքևից սպիտակ է՝ ցայտուն, երկայնակի դարչնագույն պտերով, մոտիկից նկատելի է կգակի մուգ շերտը: Արուի թևատակը սպիտակավուն է, էգինը՝ շիկակարմիդարչնագույն զոլերով: Թռչում է ուղիղ գծով՝ թևերի հաճախակի թափահարումներով: Որսի ընթացքում հաճախ սահասավառնում է բաց տարածքներում, զոհին բռնում է գետնին: Չվում է երամներով: Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գետաձորերում, պուրակներում, բաց տարածքներում: Սնվում է միջատներով, մանր ողնաշարավորներով:

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մայիսին: Բները հայտնվում են ապրիլ-մայիսին: Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 50-40 սմ)՝ ճյուղերի կտորտանքների կույտ: Բնադրում է ծառերին (6-12 մ բարձր), սակայն օրվա մեծ մասն անցկացնում է բաց տարածություններում: Դնում է 40 մմ տրամագծով, բաց կապույտ-կանաչ՝ կանաչավուն պտերով 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 33-35 օր:

Գրանցված են դեպքեր, երբ եվրոպական ճնճղաճուռակ զոհվել է՝ արագ ընթացող մեքենայի ճակատային ապակուն բախվելով (միջավայրի արտացոլումը ապակու մեջ տեսնելով): Սևանի խճուղում զոհված (օղակավորված) թռչունը վկայում է, որ դրանց մի մասը Իսրայելում է ձմեռում: Կարիք ունի անհատական պաշտպանության: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: