Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եվրոպական բվիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Otus scops.jpg

Եվրոպական բվիկ (Otus scops), բկերի ընտանիքի թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված: Մարմնի երկար. 19-20 սմ է, թևե- Եռագույն ր Ի բացվածքը՝ 53-63 սմ, կենդանի զանգվածը՝ 80 գ՝. էգերը խոշոր են արուներից: Մարմնի ընդհանուր փետրածածկը միատարր է՝ գորշ դարչնագույն, ներքևից՝ բարակ, մանր զոլերի խճճված նախշերով՝ սև, նուրբ խայտերով: Աչքերը դեղին են, ականջները՝ լայն փետրափնջերով: Գիշերային թռչուն է. բավական հեռվից լսվում են նրա մի քանի վայրկյանը մեկ կրկնվող սուլոցները: Բնակվում է անտառներում, անտառեզրերին, պտղատու այգիներում: Սնվում է մանր մկնակերպ կրծողներով, անողնաշարավորներով: Գարնանային վերադարձը՝ մարտի առաջին կեսին: Բնադրում է ծառերի փչակներում, շինություններում կամ ագռավի հին բներում: Ձվադրում է մայիսի 1-ին կեսից հունիսի 1-ին կեսը: Դնում է 32 մմ տրամագծով, սպիտակ 3-5 ձու: Թխսակալում է էգը՝ 24-25 օր: Ձագերը բնից հեռանում են հուլիսի վերջին:

Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին:

Օգտակար թռչուն է: Պահպանվում է օրենքով: