Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եվկլիդես

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Euclid statue, Oxford University Museum of Natural History, UK - 20080315.jpg

Էվկլիդեսի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Արժանահավատ պետք է համարել միայն այն, որ հույն գիտնականը գիտությամբ է զբաղվել Ալեքսանդրիա քաղաքում, մեր թվականությունից առաջ 3-րդ դարում, մեկ էլ այն, որ նա ալեքսանդրյան դպրոցի առաջին մաթեմատիկոսն էր։

Եվ այսպես, մենք համարյա ոչինչ չգիտենք Էվկլիդես անունով մարդու, նրա կյանքի մասին։ Բայց այսօր էլ, երկու հազար տարի անց, դպրոցում դուք սովորում եք մի առարկա՝ երկրաչափությունը, որի հիմքում ընկած է Եվկլիդեսի աշխատությունը։

Էվկլիդեսից առաջ երկրաչափությունը չկարգավորված մի գիտություն էր գիտելիքների անջատ-անջատ խմբեր, իրար հետ վատ կապակցված գիտական բազմաթիվ կարևոր ճշմարտություններ։ Էվկլիդեսը կարողացավ այդ ամենը վերամշակել և շարադրել խիստ հաջորդականորեն ու կապակցված։ Էվկլիդեսի այդ նոր գիտությունն սկսվում էր պարզագույն դրույթներով՝ աքսիոմներով, որոնք ապացուցման կարիք չունեին։ Այնուհետև մեկը մյուսի ետևից շարադրվում էին այդ գիտության հրաշալի թեորեմները։ Ամեն մի թեորեմի ապացուցում հենվում էր նախորդ, արդեն ապացուցված թեորեմների վրա։ Այդպիսի գիտությունը սովորելը հեշտ էր։ Յուրացնելով նրա հարստությունները՝ մարդ հետզհետե, ասես, բարձրանում էր մի սանդուղքով, որի յուրաքանչյուր աստիճանը հենվում էր նախորդներին։ Ինչպես ամեն մի գիտություն, երկրաչափությունը ևս անընդհատ զարգանում է։ Սակայն դարերի խորքում, երկրաչափական թեորեմների երկար սանդուղքի ստորոտին, մենք տեսնում ենք կերպարանքը հին աշխարհի մեծ գիտնականի, որի անունն էր Էվկլիդես։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։