Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եղևնի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Picea abies1.JPG

Եղևնին պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում։ Աճում է կավային, ավազակավային հողերում։ Ապրում է 250–300 տարի։

Հայտնի է ավելի քան 40 տեսակ, Հայաստանի Հանրապետությունում աճեցվում է 4 տեսակ։ Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները։

Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 տարի։

Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած։ Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թևիկներ։ Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար։ Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն։ Գեղազարդիչ է։

Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ։ Այն նաև Ամանորի զարդն է՝ տոնածառը ՝ տանը և քաղաքների հրապարակներում։