Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եղեգնակատու

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Felis-chaus-Sofia-Zoo-20120125-cropped.jpg

Եղեգնակատուն կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։ Տարածված է Հյուսիսարևմտյան Աֆրիկայի, Առաջավոր և Հարավարևմտյան Ասիայի գետահովիտներում։ Հահաստանի Հանրապետությունում տարածված է Արարատի, Արմավիրի մարզերում, հանդիպում է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Բույնը կառուցում են թփուտներում, չոր ճյուղերի մեջ կամ գետնի վրա, երբեմն զբաղեցնում է տարբեր կենդանիների հին բները։

Մարմնի երկարությունը 57-90 սմ է, պոչինը՝ 21-31 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 12 կգ։ Վայրի կատուներից ամենամեծն է։

Մարմնի վերին մասը դեղնադարչնամոխրոգույն է, բերանի շուրջը, ծնոտի ու կոկորդի շրջանը՝ սպիտակավուն։ Ականջների հետևը շիկավուն է, ծայրերը՝ սև, վրձնաձև մազափնջով։ Ոտքերը երար են։ Սնվում է ջրլող թռչուններով, կրծողներով, նապաստակներով, սողուններով և այլ մանր ողնաշարավորներով, երբեմն՝ կուղբերով, նաև քիչ քանակությամբ բուսական կերով։ Ունի լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն։ Հղիությունը տևում է 60 օր։ Ունենում է մինչև 6 ձագ, որոնք կաթով կերակրվում են 2 ամիս, ամռան վերջին հեռանում են մորից։ Մազափոխվում է տարին 2 անգամ՝ փետրվար-ապրիլին և սեպտեմբեր-նոյեմբերին։ Ակտիվ գործում է գիշերը, տաք եղանակներին՝ նաև ցերեկը։

Մորթին սակավարժեք է։ Մեծ վնաս է հասցնում ջրլող թռչուններին։