Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դսեղ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Դսեղը Հայաստանի հանրապետության գյուղերից մեկն է որը գտնվում է Լոռու մարզում։ այդ գյուղը ունի բազմաթիվ տեսարժան վայրեր ու հիմնադրվել է մ․թ․ա․,որի պատճառով գիտնականները հաճախ ուսումնասիրում են այդ գյուղը։

ընդհանուր տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնակչություն` 2.500
  • Մակերեսը` 3.947 կմ2
  • Գյուղի մակարդակը ծովի բարձրությունից 1250-1350 մ

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 473 1231 2655 3482 2990 3114 2554 2573 2149

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, բանջարաբոստանային և կերային կուլտուրանների մշակությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, մեղր, բուրդ ձու։

Գյուղի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում կաչորս եկեղեցի։ Ամենամեծը՝ Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցին է կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային ձորում (գտնվում է կիսաքանդ վիճակում): Գյուղի հին մեծ գերեզմանատանն է գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար միանավ եկեղեցու ավերակները։

Գյուղի կենտրոնում Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ, գտնվում է գործող եկեղեցին։ Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են վեցերորդ դարին եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20 դարի սկզբին վերակառուցման։

Բնական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հարավ արևելյան կողմի Ծովաքար կոչվող սարի ստորոտում գտնվում է "Ծովեր" կոչվող լիճը։ Սովետական կարգերի ժամանակ այն մտնում էր ոռոգման համակարգի մեջ։ գյուղի կենտրոնական հրապարակի վրա է գտնվում մշակույթի տունը՝ 250 տեղանոց դահլիճով և 1100 գիրք ունեցող գրադարանով, ինչպես նաև Հովհանես Թումանյանի բրոնզյա արձանը։

Նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհանես Թումանյան
  • Հովհանես Թումանյան-Հայտնի գրող
  • Գևորգ Առաքելյան-ավիակոնտրուկտոր

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովեր լիճ
Դսեղ ճանապարհ
Դսեղ ՀԵԿ
Dsegh003.jpg