Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դինոզավրեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ոչ հասուն տիրանոզավրին պատկանող գանգի մոդել

Տիրանոզավր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրանոզավրն ապրել է Հյուսիսային Ամերիկայում 50 միլիոն տարի առաջ։ Տիրոնազավր Ռեքսը եղել է բոլոր ժամանակների ամենամեծ գիշատիչներից մեկը։ Ունեցել է մեծ ու ծանր գլուխ և 15 սանտիմետրանոց սուր ատամներ։ Տիրանոզավրի երբևիցե գտած ամենամեծ գանգն ունեցել է մեկուկես մետր երկարություն։

Մոտ 220 միլիոն տարի առաջ, հանկարծակի վրա հասած ջրհեղեղը անակնկալի է բերել կոէլոզավրերի հոտին։ 1947 թվականին գիտնականները հայտնաբերել են նրանց քարացած ոսկերները։

Տիրանոզավրի վերականգնված մոդելը

Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել են դինոզավրերի։ Մասնագետները համոզված են, որ դրանք պատկանել են դինոզավրերի խմբերի։ Հայտնաբերվել են նաև շատ մեծ թվով միասին թաղված դինոզավրեր։ Սրանից կարելի է եզրակացնել, որ զավրոպոդներն էլ են ապրել խմբերով։

Վերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

160 միլիոն տարվա ընթացքում որոշ տեսակներ ոչնչացան, միայն կավճի ժամանակաշրջանի վերջում ի հայտ եկան նորերը։

Երկրի վրա ջերմաստիճանը կտրուկ իջել է, և ոչնչացել են գրեթե բոլոր կենդանիներն ու բույսերը։ Պահպանվել են միայն այն տեսակները, որոնք կարողացել են հարմարվել նոր պայմաններին և տարածվել են մեր մոլորակի վրա։ Դինոզավրերի մասին տեղեկությունները հիմնված են նրանց մնացուկների պեղումների վրա։