Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դեմիրճյան Դերենիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Դեմիրճյանը ծնվել է Ախալքալաք քաղաքում։ Կրթությունն ստացել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Երաժշտություն ուսանելու նպատակով 1903 թ. Դեմիրճյանը մեկնում է Մոսկվա, իսկ 1905-1910 թվականներին նա սովորում և ավարտում է Ժնևի համալսարանը։ Դեմիրճյանի համար գրական ուսումնառության կարևոր կենտրոն էր Թումանյանի «Վերնատունը»։

1925 թ. Դեմիրճյանը տեղափոխվում է Երևան, մասնակցում Խորհրդային Հայաստանում ծավալվող կուլտուրական շինարարության աշխատանքներին: Դեմիրճյանը հայ արձակի և դրամատուրգիայի ակնառու դեմքերից է։ 1941 թվականին, երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց մեր երկրի վրա, հայրենասեր գրողը գրվեց աշխարհազորային, հագավ զինվորական համազգեստ, բայց նրան թույլ չտվեցին ռազմաճակատ մեկնել: Հայրենիքի հանդեպ իր պարտքը Դեմիրճյանը կատարեց գրչով՝ ստեղծելով իր «գրքերի գիրքը»՝ «Վարդանանք» պատմավեպը: Այդ ստեղծագործությամբ հեղինակը ոչ միայն ռազմաճակատում կռվող մարտիկներին, այլև բոլոր մարդկանց կոչում էր հայրենասիրության ու խիզախության: Վեպում նկարագրված է 5-րդ դարում հայ ժողովրդի հերոսական պայքարը պարսկական զավթիչների դեմ: «Վարդանանք»-ում ժողովրդի իղձերի ու ցանկությունների արտահայտիչ քաջ զորավար Վարդան Մամիկոնյանն ու նրա զինակիցները՝ Վարդանանք, կենաց և մահու պայքարի են ելնում հանուն հարազատ ժողովրդի ու հայրենիքի փրկության, որ կանգնած էին ոչնչացման եզրին Վարդանի և նրա զինակիցների քաջությունն ու խիզախությունը այսօր էլ դաստիարակում են մեզ հայրենասիրության ոգով, մղում անձնազոհության՝ հանուն հայրենիքի:

Դ. Դեմիրճյանը Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ: Հարուստ է Դեմիրճյանի գրական ժառանգությունը: «Ավելորդը», «Քաջ Նազար», «Գիրք ծաղկանց», «Վարդանանք» գործերը, ինչպես և նրա մյուս պատմվածքները, վիպակներն ու պիեսները զարդարում են հայ ընթերցողի գրադարանը և հայ գրականության մեծարժեք գործերից են: Այդ բոլորի հետ կողք կողքի ապրում է ուրախ «Պույպույ մուկիկը»՝ մեր մանուկների ամենասիրելի գրքերից մեկը: