Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դդմաշեն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Դդմաշեն

Դդմաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիք մարզում։ Հարևան Գեղամական գյուղի հետ հիմնվել է Մակուի վերաբնակիչների կողմից 1828թ։ Հայտնի է 7-րդ դարում կառուցված է Ս․ Թադևոս եկեղեցիով։ 1970-ական և 90-ական թվականներին գյուղում գործել է ձիաբուծարան, որտեղ բուծվել են անգլիական զտարյուն ցեղի ձիեր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ պատմական թանգարան, գրադարան մշակույթի տուն, բուժ ամբուլտիա։ Դդմաշենում ծնվել է կինոռեժիսոր Յուբիկ Մուրադյան։

Անվան Ստուգաբանությոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Ոմանք պնդում են, ձկնառատ Հրազդանի ափի Դդմաշենը Մակվից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրաննի՝ Դումբա կամ Տուտմա (Դումբա պարսիկներն նշանակում է ձուկ) անունանով։ Սակայն ակադեմիկոս Լիոն Խաչիկյան գտած 1494 թվականի մի ավետարանում ասվում է «Այդ գրեցավ սուրբ ավետարանս գյուղս Դեմդեմաշեն, ընդովանով սուրբ Աստվածածինս և Սևանա Սուրբ Առաքելյան»։ Գիտնականի կարծիքով, Դեմդեմաշենը նույն Դդմաշենն է: Դդմաշենցի հայտնի բանահավաք Գուրգեն Ստեփանյանը ժխտել է Երվանդ Լալայանի այն վարկածը, թե գյուղի անունը առաջացել է դդում բառից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկաստանի Դիաղինից և Մակվի շրջանի Տուտմա գյուղից 60 ընտանիք և Արևմտյան Հայաստանի՝ Բայազետի շրջակա գյուղերից 17 ընտանիք եկան այստեղ, 1828 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելու շրջադարձային ժամանակաշրջանում: Դդմաշենի նորաբնակության օրերին գյուղից հեռացան Կարափափախները: Հինավուրց բնակավայրում իրենց քարավանը կանգնեցրին նորեկները և սուրբ Աստվածածին եկեղեցին կոչեցին սուրբ Թադեոս առաքյալի անունով: Եկվորների թիվը կազմել է 468 մարդ: Նրանց մեջ էին տարբեր արհեստներով զբաղվողներ: Տանուտերը Օհան Միրզոյանն էր: Գյուղացիները իրենց հետ բերել էին 440 խոշոր, 502 մանր եղջերավոր անասուններ, 40 ձի և ավանակ: Գործի գցեցին գյուղի 2 ձիթհանները, վերանորոգվեց քանդված 26 ջրաղացներից 5-ը: Դրանցից էին Մակարի, Սաֆարի, Սեփոյի և ամենամեծը՝ Ասպատուրի ջրաղացը: Դդմաշենցիները վարձով մշակում էին արքունական հողերը: 1873 թվականի համաձայն, գյուղի 100 ծխերում ապրում էր 1236 մարդ, որից տղամարդ՝ 630, կին՝ 606:

1928 թվականին ստեղծվեց կոլտնտեսություն: Սկզբում ընդգրկեց 17 տնտեսություն, նախագահը Ավետիս Ավետիսյանն էր: Կոլտնտեսության գոյությունը կարճ տևեց, այն շուտով վերացավ: Կազմվեց կաթնային արտել, ապա 1932 թվականին նորից ձևավորվեց կոլտնտեսություն, որի նախագահն Արմենակ Հայրապետյանն էր: Կոլտնտեսության երկարամյա նախագահ է եղել Շավարշ Գրիգորյանը:

Դպրոցը[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականներից գյուղում գործել են գրագիտական խմբակներ 1904 թվականին` երդաս դպրոց, որի հովանավորներն են եղել Եգոր Կարապետյանը, Տեր Սողոմոնի Տեր Սահակյանը։ Ծխական մեկդասյա երկսեռ դպրոցը, որն ուներ 56 աշակերտ և մեկ ուսուցիչ, հիմնադրվել է 1908 թվականին գյուղի առաջադեմ մարդկանց՝ Ոսկան Հարությունյանի, Միսակ Հակոբյանի, Եգոր Կարապետյանի և Կոստան Պետրոսյանի ջանքերով։ 1909թ ուսուցիչ են աշխատել Երևանի թեմական դպրոցի շրջանավարտները որոնցից աչքի էր ընկնում վարժապետ Վռամշապուհ Զաքար Բարայանը։ 1912 թվականին եոամյա երկսեռ դպրոցում սովորում էր 57 աշակերտ, այն տեղավորված էր խարխուլ շենքում: 1915-1916 ուսումնական տարում ունեցել է 50 աշակերտ և մեկ ուսուցիչ, երկու տարի անց՝ երկու դասարան և երկու ուսուցիչ: 1927-1928 թվականներին բացվեց թերի միջնակարգ դպրոց: Դպրոցական նոր շենք է կառուցվել 1937 թվականին, երբ այն դարձավ միջնակարգ. առաջին տնօրենը Ռաֆիկ Մարկոսյանն էր: 1939-1940 թվականներին կրթօջախը տվեց իր առաջին շրջանավարտներին: