Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դավիդ Դե Խեա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Դավիդ Դե Խեա

Իսպանացի դարպասաահ, հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի և Իապանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել 10 տարեկանից՝ որպես Մադրիդի Ատլետիկոի ֆուտբոլային ակադեմիայի սան։ Մադրիդի Ատլետիկոյի կազմւմ դեբյուտը տեղի է ունեցել 2009թ սեպտեմբերի 30-ին՝ Պորտուի դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։ Դավիդ դե խեան մադրիդյան Ատլետիկոյին ֆուտբոլային երիտասարդական ակադեմիայի՝ կանտերայի սան է։ <<Ատլեիկո մադրիդի>> երկրորդ դարպասապահ Ռոբեռտոն, սկսելով խաղը որպես հիմնական դարպասապահ, վնասվացք ստացավ և այլևս չկարողացավ շարունակել խաղը (ակումբի հիմնական դարպասապահ Սերխիո Ասեխոն այդ ընթացքում ազգային հավաքականի հետ մասնակցում էր աշխարհի երիտասարդական առաջնությանը)։ Չնայած որ <<Ատլետիկոն>> պարտվեց 0։2 հաշվով, երիտասարդ դարպասապահի խաղն ամենալավ տպավորությունը թողեց, որը դե խեան որը դե խեան կարողացավ ամրապնդել Պրիմերայում իր դեբյուտից հետո, երբ <<Ատլետիկոն>> հաղթեց <<Սարագոսային>> 2։1 հաշվով, հիմնականում շնորհիվ դե խեայի խաղի, որը 1։0-ի ժամանակ հետ մղեց իր դարպասից տասնմեկ մետրանոցը։ Դե խեայի գործողությունները բարձր գնահատականի արժանացան ակումբի այդ ժամանակվա մարզիչ Աբել Ռեսինոյի կողմից, ով հատուկ նշեց երիտասարդ դարպասապահի սառնասրտությունն ու հաստատակամությունը։ Հաջողված դեբյուտից հետո դե խեան, սկսելով մրցաշրջանը որպես << Ատլետիկո Մադրիդի>> 3-րդ դարպասապահ, ամրապնդվեց թիմում որպես հիմնական դրպասապահ։ Դարպասապահի վստահ խաղը հիմնականում կանխորոշեց 2009/10 մրցաշրջանում <<Ատլետիկոյի>> հաջողությունները, երբ նրա թիմը հասավ մինչև Թագավորական գավաթի եզրափակիչ և դարձավ Եվրոպայի Լիգայի առաջին խաղարկության հաղթող՝ նվաճելով իր առաջին եվրոպական տվարը 48 տարվա ընթացքում։ Զարմանալի չէ, որ դե խեայով սկսեցին հոտաքրքրվել եվրոպական ֆուտբոլի գրանդակումբները։ Որպեսզի դարպասապահը մնա ակումբում, <<Ատլետիկո Մադրիդի>> ղեկավարությունը շտապեց դե խեայի հետ կնքել նոր պայմանագիր մինչև 2013 թվականը։