Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դահուկներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Skis by Ivan Isaev from Russian Ski Magazine.jpg

Ով բարեկամանում է դահուկների հետ, գիտե, թե ինչպիսի մեծ հաճույք է լանջերով սլանալը կամ դահուկաղուրով անցնելն ու ձյունապատ անտառով հիանալը, կամ էլ դաշտի միջով արևի շոյող ճառագայթներին ընդառաջ վազելը։ Եթե մտնեք մարզական խանութ, այնտեղ կտեսնեք բազմաթիվ ու բազմազան դահուկներ` նեղ ու լայն, ծանր ու թեթև: Ամենափոքրերը մանուկների համար են, իսկ դպրոցականները պետք է ընտրեն տուրիստական կամ էլ մարզական դահուկներ։

Մրցարշավային դահուկներով հանդես են գալիս առաջնակարգ մարզիկ դահուկորդները։ Մրցարշավներն անց են կացվում լավ հարթեցված 3-ից մինչև 70 կմ մրցատարածությամբ դահուկաղուրում:

Խորհրդային դահուկորդները մեծ հաջողությունների են հասել, բազմիցս շահել աշխարհի առաջնությունը։ Իսկ 1956-1984 թվականների ձմեռային օլիմպիական խաղերում նրանք նվաճել են 59 մեդալ, որից 22-ը` ոսկե։

Առանձնահատուկ են լեռնադահուկային սպորտի դահուկները, երեսպատված են գույնզգույն պլաստիկ նյութերով, ունեն մետաղե եզրակ, փայլուն փականքներ ու դահուկակապի զսպանակներ։