Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գործարանային (մետրոյի կայարան)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Գործարանային», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1983 թ. հուլիսի 11-ին։ Գտնվում է «Սասունցի Դավիթ» և «Շենգավիթ» կայարանների միջև։ Կայարանը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում և դուրս է գալիս Շիրակի, Արարատյան, Թամանցիների փողոցներ՝ հարավային արդյունաբերական գոտու հարևանությամբ։ Սկզբնական շրջանում վերջին կայարանն էր։

Gortsaranayin Metro Station (1).jpg

Կառամատւյց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառամատույցը բացօթյա է՝ տանիքով։ Պատերը երեսպատված են մոխրագույն մարմարով, պատերի ու տանիքի արանքում կան բացվածքներ՝ արևի լույսի ներթափանցման համար։ Պատերը նախշազարդված են քառանկյունի հարթ դեկորատիվ ուղղահայաց, մեկը մյուսին չկրկնող որմասյուներով (ընդամենը մոտ 20 հատ)։

Կառամատույցի ելքի դիմացի պատը զարդարված է քանդակագործ Լևոն Վարդանյանի «Աշխատանքի երգ» հարթաքանդակով։