Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գնացք Պատմություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Արագաշարժ գնացք

Առաջին գնացք։ Գլխամասում շոգեքարշ «Locomotion»

1825 թվականի սեպտեմբերի 27-ին բացվել է առաջին հասարակական Սթոքթոն Դարլինգթոն երկաթուղին։ Այդ ուղիով առաջին գնացքը տանող շոգեքարշի անունը «Locomotion» է, որի անունով էլ հաջորդիվ ընդհանուր դարձավ, և այդպես սկսեցին կոչվել, ոչ միայն գնացքները այլև ինքնագնաց ռելսային սայլակները, որոնք կոչվեցին լոկոմոտիվներ։ 1830 թվականի սեպտեմբերի 15-ին բացվեց առաջին՝ Լիվերպուլ-Մանչեստր երկաթուղային մայրուղին, որի վրա գնացքների երթևեկությունը իրականացվում էր ոչ միայն լոկոմոտիվային քարշակով, այլ նաև առաջին անգամ գնացքների շարժումը կարգավորվեց երթևեկության գրաֆիկով։ 1837 թվականի հոկտեմբերի 30-ին (նոյեմբերի 11) բացվեց Ցարսկասելսկայա երկաթգիծը, որը դարձավ ռուսական կայսրության առաջին հանրային երկաթուղին։

Սկսեց ձևավորվել գնացքների շարժման կազմակերպումը։ Բացի շարժման գրաֆիկից ներդրվեց ազդանշանային համակարգ, որով սահմանափակվում էր գնացքի շարժումը տարածության մեջ, ինչպես նաև լոկոմոտիվները հագեցվեցին մոտեցումը նախազգուշացնող ազդանշաններով։ Հարյուրամյակի երկրորդ կեսին սկսեցին բարեփոխվել հենց շարժակազմերը, այդ թվում նաև շոգեքարշերը դարձան ավելի հզոր, ինչը թույլ տվեց ավելացնել գնացքի քաշն ու արագությունը, իսկ վագոնների վրա փայտի փոխարեն սկսեցին օգտագործել մետաղյա շրջանակներ։ Բացի դրանից ստեղծվեցին և ներդրվեցին օդաճնշական (պնևմատիկ) արգելակները, որոնք հավելյալ կերպով ավելացրեցին շարժման անվտանգությունը։ Հայտնագործվեցին նաև առաջին լոկոմոտիվային արագաչափերը, որոնք հնարավորություն ունեին գրանցելու շարժման պարամետրերը։ 1960-ական թվականների սկզբին շոգեքարշերը փոխարինվեցին այլ լոկոմոտիվներով (նկարում պատկերված է EMD E7 շոգեքարշը)

ԱՄՆ-ում և Ռուսաստանում ստեղծվեցին աշխարհի խոշորագույն երկաթգծային մայրուղիները, համապատասխանաբար ամերիկյան միջմայրցամաքայինը ԱՄՆ-ում և տրանսսիբիրյանը Ռուսաստանում։ Դարի վերջում Ամերիկայում սկսեցին ներդնել ավտոմատ կցորդիչները, որոնք թույլ էր տալիս ավելի մեծացնել քարշի ուժը՝ այսպիսով չսահմանափակելով գնացքի քաշի հետագա ավելացումը։ Ռուսական երկաթուղում ավտոմատ կցորդիչները սկսեցին զանգվածաբար կիրառվել 1930-ական թվականներից։

20-րդ դարի 1-ին քառորդում գնացքների կառուցվածքը շարունակեց լավանալ, այդ թվում բեռնալծվածության ուղղությամբ սկսեցին աշխատել հինգ և ավելի թվով շարժական առանցքներով լոկոմոտիվներ։ Իսկ 1920-ական թվականներին արդյունաբերությունը սկսեց տիրապետել չորս քարշող առանցքանի վագոնների արտադրությանը, որոնք ունեին ավելի ծանար բեռնափոխադրումների հնարավորություն։ Երկաթուղում բացի գոլորշու քարշից սկսեցին ճանաչվածություն ձեռք բերել էլեկտրաքարշը՝ հատկապես քաղաքային տրանսպորտում։ Իսկ 1924 թվականին ռուս ինժեներները փորձարկեցին աշխարհում առաջին մայրուղային ջերմաքարշերը։ 20-րդ դարի սկզբին նոր լոկոմոտիվների կառուցվածքը շարունակում էր զարգանալ, այն դեպքում երբ շոգեքարշներինը հասան իրենց ավարտին։ 1940-ական թվականներին արտադրվեց Union Pacific Big Boy շոգեքարշը, որի քաշը հասնում էր 500 տոննայի։ Բայց արդեն այդ ժամանակ պարզ դարձավ, որ շոգեքարշերի կառուցվածքը հնացած է, դրա համար 1950-ականներին մի շարք երկրներում դրանց արտադրությունը դադարեցվեց՝ զանգվածաբար անցնելով ջերմաքարշերի և էլեկտրաքարշերի արտադրությանը, ինչն էլ հնարավորություն տվեց էապես ավելացնել գնացքների քաշն ու արագությունը։