Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գիշատիչ բույսեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ամենևին էլ զարմանալի չէ, որ միջատները տերև են ուտում: Բայց պարզվում է, որ տերևն ինքն էլ կարող է ճանկել և ոչնչացնել մժեղին։Եթե չեք հավատում, եկեք գնանք մոտակա ճահիճը: Ահա մամուռների մեջ նշմարվում է փոքր, կարմրավուն մի բույս: Դա ցողիկն է որսորդ բույս:Ցողիկի տերևները մեծ չեն, բայց անսովոր են: Եթե խոշորացույցուվ նայեք, կտեսնեք, որ ամեն մի տերևիկ ամեն մի տերևիկ ամբողջովին պատած է կարմրավուն մազմզուկներով: Սրանց ծայրին մաքուր ցողի նման փայլփլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ: Ահա մոծակը նստեց ցողիկի տերևին, իսկ այնտեղ ոչ թե զովասուն ցող է, այլ թանձր ու կպչուն լորձ, որն ամուր պահում է մոծակին: Տերևի մազմզուկները սկսում են սկսում են թեքվել դեպի մոծակը և հպվում նրան արտադրելով այրող հյութ: Նրա ազդեցությամբ մեկ-երկու օրից մոծակը լուծվում է և ներծծվում տերևի մեջ: Հիմա արդեն տերևիկը բոլորովին չոր է: Քամին նրա վրաից քշշում տանոմ տանում է մոծակի հետքերը: Շուտով ցողիկի տերեվին նորից է փայլում «ցողը»՝ նոր որս է սկսվում: ՃահՃահողն աղքատ է սննդանյութերով, և ցողիկն էլ ահա հարմարավետ է այդ կերպ «լրացուցիչ սնունդ» հայթհայթելուն: Արևադարձային տաք երկրներում աՃում է մեկ այլ հետաքրքիր գիշատիչ բույս, ցնցղենին ( սափորատունկը ): Նրա տերևների ծայրին կան կարմիր կամ դեղին սափորիկներ, որոնք հեռվից էլ են երևում: Եվ ինչ ել անուշ են բուրում: Ամենաքաղցր նեկտար քաղելու հույսով դեպի սափորիկն է թռչում մժեղը: Բայց արի ու տես, որ սափորիկի պատերը շատ ոլորկ են, և հենց որ մժեղը նստում է նրա եզրին, իսկույն սահում է դեպի հատակը, ուր մարսող հեղուկն է: Երկրագնդի վրա մոտավորապես հինգ հարյուր զանազանդ գիշատիչ բուսեր կան: Գիտնականները նրանց անվանումեն են միջատակեր բույսեր: