Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, կազմավորվել է 1949 թվականին սեպտեմբերին: Արևմտյան Եվրոպայում կար բուրժուակալվածատիրական մի պետություն՝ Գերմանիան։ Նրա կառավարիչները վարում էին ագրեսիվ, հարձակողական քաղաքականություն: Նրանք եղան Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր սանձազերծողներից մեկը, որի ժամանակ հենց իրենք էլ պարտություն կրեցին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմը տանուլ տալուց հետո նրանք սկսեցին պատրաստվել նոր պատերազմների: Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը և երկրի բանվոր դասակարգը փորձեցին թույլ չտալ այդ: Այնժամ գերմանական կապիտալիստները` բանկատերերը, կալվածատերերն ու գեներալները, ֆաշիստներին օժանդակեցին զավթելու իշխանությունը Գերմանիայում և ճնշելու բանվորների, կոմունիստական կուսակցության ելույթները։ 1939 թվականին սեպեմբերին Գերմանիայի ֆաշիստները սանձազերծեցին Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1941 թվականի հունիսի 22-ին նրանք ուխտադրժորեն հարձակվեցին Սովետական Միության վրա: Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, որն ավարտվեց ֆաշիստական բանակի լիակատար ջախջախումով, Գերմանիայում ֆաշիստական վարչակարգի տապալումով: 1945 թվականի ամռանը Պոտսդամ քաղաքում (Բեռլինի մոտ) հանդիպեցին ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների ղեկավարները։ Որոշվեց Գերմանիայի նկատմամբ համատեղ վարել այնպիսի քաղաքականություն, որ նա այլևս երբեք չկարողանա նոր պատերազմ սկսել: Դրա համար անհրաժեշտ էր ոչնչացնել ֆաշիզմը, գերմանական ժողովրդին օգնել ընթանալու խաղաղ և դեմոկրատական զարգացման ուղիով: Պարտություն կրած Գերմանիայում գերագույն իշխանությունն իրականացնում էին չորս դաշնակից տերությունների` ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները, որոնք այդ նպատակով երկրում հաստատեցին չորս օկուպացիոն գոտի: Սովետական Միությունն ազնվորեն կատարում էր ընդունված որոշումները, իսկ արևմտյան երկրները խախտեցին դրանք: Նրանք իշխանության գլուխ թողեցին նախկին կալվածատերերին ու կապիտալիստներին, օգնեցին նրանց վերականգնելու ռազմական արդյունաբերությունը, ապա պառակտեցին Գերմանիան` հայտարարելով ԳՖՀ-ի ստեղծման մասին: Այսպես ծնվեց այդ պետությունը: ԳՖՀ-ն բարձր զարգացած կապիտալիստական երկիր է: Արդյունաբերության հիմնական ճյուղերն են ածխի մետալուրգիական, մեքենաշինական, քիմիական, ավտոմոբիլաշինական, էլեկտրատեխնիկական։ ԳՖՀ-ի ընդերքը հարուստ է քարածխով, կան գունավոր մետաղների հանքաքարեր, քիչ քանակությամբ նավթ: ԳՖՀ-ի արդյունաբերական գլխավոր շրջանը Ռուրի մարզն է։ Այստեղ արդյունահանում են քարածուխ, ձուլում մետաղ, պատրաստում արդյունաբերական զանազան ապրանքներ։ Ռուրի միջով է անցնում Հռենոս գետը։ ԳՖՀ-ի շատ ուրիշ քաղաքներում ևս կան խոշոր գործարաններ ու ֆաբրիկաներ: