Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գերմանիայի Հանրապետություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Այսօր ԳԴՀ-ն բարձր զարգացած սոցիալիստական երկիր է, աշխարհի արդյունաբերական առաջատար տերություններից մեկը։ Երկաթուղային մայրուղով Մոսկվայից մինչև ԳԴՀ-ի մայրաքաղաք Բեռլին, կարելի է հասնել 30 ժամում: Բեռլինում սովետական մարդիկ առաջին հերթին սովորաբար, այցելում են Տրեպտովի զբոսայգում գտնվող սովետական զինվորի հուշարձանը: Այն կանգնեցված է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` ի պատիվ ֆաշիստական Գերմանիային հաղթանակած սովետական բանակի: Պատերազմից հետո Բեռլինը գրեթե ամբողջությամբ վերակառուցվել է: Այնտեղ, ուր ավերակներ էին, գցվել են Մարքսի և Լենինի ծառուղիները։ Վերակառուցվել է կենտրոնական հրապարակը, ուր վեր են խոյացել բազմահարկ շենքեր ու 365 մ բարձրությամբ հեռուստատեսային աշտարակը։ Բեռլինից հյուսիս տարածվում է ընդարձակ մի դաշտավայր` աշորայի, վարսակի, կարտոֆիլի դաշտերով, ուր աշխատում են մեքենաները։ Խոտավետ մարգագետիններում արածում են կովերի նախիրներ: Բալթիկ ծովին մոտ դաշտավայրը վեր է ածվում ավազոտ բլրաշարերի: Նրա ափերին տեղավորված են ԳԴՀ-ի նավահանգիստներն ու նավաշինարանները:ւնը: Այդ ժամանակամիջոցում ԳԴՀ-ն, ՍովետակԲեռլինից հարավ գերակշռում են ոչ շատ բարձր լեռները, որոնք հատկապես գեղեցիկ են Էլբա գետի հովտում: Հարթ գագաթներով, քարանձավներով և գետնանցքերով զարմանահրաշ ժայռերն այստեղ են ձգում զբոսաշրջիկներին: Երկրի հարավային մասում տեղավորված է քաղաքների, գործարանների ու ֆաբրիկաների մեծ մասը: Ամենախոշոր քաղաքներն են Լայպցիգն ու Դրեզդենը: Լայպցիգը վաղուց ի վեր հռչակված է իր ամենամյա գարնանային ու աշնանային միջազգային տոնավաճառներով, հայտնի է նաև որպես տպագրության կենտրոն: Լայպցիգի կայարանը ամենախոշորն է ԳԴՀ-ում. կարող է միաժամանակ ընդունել 26 գնացք: Դրեզդենում շատ գործարաններ և գիտական ինստիտուտներ կան, այստեղ է գտնվում ողջ աշխարհին հայտնի պատկերասրահը, որը պատերազմի ժամանակ փրկել են սովետական ռազմիկները։ ԳԴՀ-ի գրեթե յուրաքանչյուր քաղաք որևէ բանով հայտնի է: Օրինակ, Մայսենը հռչակված է իր 300-ամյա ճենապակու գործարանով, Ենան՝ «Կարլ Ցայս» գործարանով, որը թողարկում է հեռադիտակներ, աստղադիտակներ, մանրադիտակներ և պլանետարիումի (աստղացուցարանի) հատուկ սարքեր: Վայմարում են ապրել և աշխատել մեծանուն գրողներ Գյոթեն ու Շիլլերը: Շվեդտի նավթաքիմիական հսկա կոմբինատը «Դրուժբա» նավթամուղի վերջնակետն է, նավթամուղ, որն սկիզբ է առնում Սովետական Թաթարիայի ստորգետնյա նավթային պահեստարաններից: ԳԴՀ-ին և սովետական պետությանը շաղկապում է ամուր բարեկամությունը, դրա համար էլ «ֆրոյնդշաֆտ» (բարեկամություն) բառը շատ տարածված է ԳԴՀ-ում: Բարեկամներ են նաև երկու երկրներիան Միության և սոցիալիստական մյուս երկրների պրոցականները: Նրանք նամակագրական կապ են պահպանում, իսկ «բարեկամության գնացքներով» հյուր գնում միմյանց: