Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գեղագիտական հանրապետական կենտրոն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Տարիներ առաջ, 1970 թ., այսպիսի մի կոչ արձակվեց մոլորակի երեխաներին Սովետական ձայաստանի մայրաքաղաք Երևանում ստեղծված մանկական առաջին պատկերասրահից.

«...Բոլոր նրանց, ովքեր սիրում են երկինք ու արև, հող ու հեքիաթ, ովքեր սիրում են նկարել, այստեղ սպասվում են հետաքրքիր հանդիպումներ գեղեցկի, մաքրության, անկեղծության, բարի երազների հետ»։

Եվ երեխաներն արձագանքեցին: Պատկերասրահի հասցեով աշխարհի տարբեր ծայրերից սկսեցին ստացվել նամակներ, մանկական նկարներ պարունակող վաքրիկ ծանրոցներ: Տատիկների, պապիկների, հայրիկների ու մայրիկների ձեռքերը բռնած, մեծ ու վաքր թղթապանակներ թևատակերին՝ մանկական պատկերասրահի շենքն էին գալիս տարբեր տարիքի երեխաներ:

Մանկական պատկերասրահի ստեղծման հիմք ծառայեց 1968 թ. Երևանի ըկարչի տանը կազմակերպված «Աշխարհը երեխաների աչքերով» մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսը: 1975 թ. Անգլիայի պրեմիեր մինիստր Հարոլդ Վիլսոնը պատկերասրահին նվիրաբերեց անգլիացի երեխաների 150 աշխատանք: Մանկական պատկերասրահն այժմ իր ֆոնդերում ունի ավելի քան 150 000 ստեղծագործություն աշխարհի 90 երկրներից: Դրանք տարբեր բնույթի աշխատանքներ են՝ գեղանկարներ, գորգ, գոբելեն, կարպետ, ձեռագործ, ապլիկացիա, դեկորատիվ տիկնիկներ, ժանեկագործության, արծաթագործության նմուշներ և այլն: Պատկերասրահի ֆոնդերից տարբեր տարիների աշխատանքներ են ուղարկվել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Չեխոսլովակիայում կազմակերպված ցուցահանդեսներին։ Պատկերասրահը 1975 թ. արժանացել է ՀԼԿԵՄ, 1980 թ. ՀամԼԿԵՄ մրցանակների:

- Բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն...

Այս անգամ արդեն Հայաստանի երեխաներին դիմեց մանուկների Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, որն ստեղծվեց 1978 թ., մանկական պատկերասրահի հիման վրա պատկերասրահ, որ տարիների ընթացքում վերածվեց մանկական ստեղծագործության մի իսկական թանգարանի: Ժամանակի ընթացքում հանրապետական կենտրոնն իր մեջ ներառեց արվեստի տարբեր տեսակների ստեղծագործական ուսուցման օղակներ՝ մանկապատանեկան-թատերական, դեկորատիվ-կիրառական և կերպարվեստի փորձարարական ստուդիաներ, մանկական ֆիլհարմոնիա և այլն:

Այսօր կենտրոն են հաճախում 4—16 տարեկան 1000-ից ավելի երեխաներ։

Դեկորատիվ-կիրառական և կերպարվեստի ստուդիայի 11 արվեստանոցների 50-ից ավելի խմբերում երեխաներին ուսուցանում են արվեստի տարբեր ձևեր ու տեսակներ՝ գեղանկարչություն, քանդակ, գծանկարչություն (գրաֆիկա), փայտի, քարի, մետաղի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, գորգագործություն, կարպետագործություն, գոբելենի մանվածք, ձեռագործ, ժանեկագործություն, դիզայն:

Թատերական ստուդիայում գործում են դրամատիկ, տիկնիկային, մնջախաղի ստվերների խաղի, մեկ դերասանի, պոեզիայի, երաժշտական թատրոնի խմբեր: Երեխաները հաճույքով հաճախում են ֆիլհարմոնիայում գործող հայկական ժողովրդական երգ ու պարի ազգագրական խմբերը։ Շուտով դրանց շարքը կհամալրեն նաև կամերային նվագախումբը, տղաների ու խառը կազմով երգչախմբեր:

Կենտրոնը վերջերս կրկին դիմեց «Բոլորին, բոլորին» կոչով, բայց այս անգամ լուսանկարչական արվեստ և կինոարվեստ սիրող մանուկներին:

Այո՛, երեխաները պետք է իրենք փորձեն նկարահանել, փորձեն ստեղծել մուլտիպլիկացիոն, վավերագրական, գեղարվեստական կինոնկարներ: Այսօր Կենտրոնի շուրջը համախմբված երեխաները իրենց առաջին քայլերն են անում մեծ արվեստում՝ նկարում են, քանդակում, պարում, երգում, նկարահանում:

Նրանց ձեռքին է գեղեցիկը հայտնաբերելու կախարդական բանալին:

Եթե ուզում եք այդ ամենը տեսնել, այցելեք Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոն՝ դեռ հեռվից իր հետաքրքիր ցուցափեղկերով ուշադրություն գրավող այն շենքը, որը գտնվում է Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատման տեղում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։