Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գարեգին Նժդեհ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Njdeh 2.jpeg

Գարեգին Նժդեհը սովորել է Նախիջևանի ռուսական 7-ամյա դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում և Սանկ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում։ 1907 թվականին ավարտել է Սոֆիայի սպայական դպրոցը, ընդունվել Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության շարքերը, որից հեռացել է 1937 թվականին։ 1908 թվականին վերադարձել է Կովկաս։ 1909 թվականին ցարական ոստիկանությանը ձերբակալել է նրան (զենք տեղափոխելու համար), 1912 թվականին ազատվել է բանտից և մեկնել Բուլղարիա։

Մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմին (1912-13թթ)։ Անդրանակի հետ կազմավորել է հայկական կամավորական վաշտ (271 զինվոր)և բուլղարական բանակի կամավորական միավորման կազմում կռվել թուրքերի դեմ․ պարգևատրվել է «Սպայական քաջության խաչ» շքանշանով։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի տեղակալ, 1916 թվականին՝ կամավորական գնդերը ցրելուց հետո, անցել Ալեքսանդրապոլ։ 1918 թվականին հեծյալների հարյուրակով մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին։ Հայաստանի Հանրապետության հռչակման առաջին օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման աշխատանքով։

Գարեգին Նժդեհի անունով Երևանում կոչվել են դպրոց, հրապարակ, փողոց, կայարան, Գյումրիում՝ փողոց, հրապարակ, որտեղ և կանգնեցվել է նրա հուշարձանը։