Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գայլաձուկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Գայլաձուկ

Գայլաձուկը ջրամբարներում հանդիպող խոշոր ձկներից է։ Նրա մարմնի երկարությունը հասնում է ավելի քան 1,5 մ-ի, քաշը կարող է լինել 35 կգ-ից ավելի:

Շատ լեգենդներ են հյուսվել գայլաձկան արտասովոր երկարակեցության շուրջ, բայց իրականում նա ապրում է ամենաշատը 20 տարի: Եղել է նաև երեսուներեք տարեկան գայլաձուկ որսալու դեպք:

Սովորաբար գայլաձուկը կշռում է 6-8 կգ: Հավանաբար, կհամաձայնեք, որ նման ձուկն էլ փոքր չէ, և նա պետք է շատ սնունդ հայթայթի։ Դրա համար էլ գայլաձուկը որս է անում օրեր շարունակ: Սակայն նա իր զոհին չի որոնում և չի հետապնդում, այլ սպասում է, որ այն լողալով մոտենա իրեն: Ձկները չեն տեսնում ջրիմուռների մեջ թաքնված գիշատչին. գայլաձկան խալերով ու զոլերով ծածկված մոխրագույն կամ մոխրականաչ մաշկը քողարկվելու հիանալի «զգեստ» է: Հենց որ զոհը հայտնվում է նրա կողքին, գայլաձուկը կայծակի արագությամբ հարձակվում է վրան և ավարն արդեն չի կարող դուրս պրծնել նրա սուր թրանման ատամներով հսկա երախից:

Գայլաձուկը գիշատիչ է: Նա հարձակվում է թե մանր և թե խոշոր ձկների վրա, կուլ տալիս սագի և բադի ճուտիկներին ջրի հատակը, քարշ տալիս նույնիսկ մեծ բադերի և կտցարների:

Ձկներին և թռչուններին ոչնչացնելով՝ գայլաձկներն անշուշտ վնաս են պատճառում։ Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ և թույլ ձկներին՝ նրանք կանխում են հիվանդությունների տարածումը ջրամբարների բնակիչների մեջ: Գայլաձուկը Սովետական միության տարածքում գտնվող գրեթե բոլոր ջրամբարներում հանդիպող խոշոր ձուկ է։ Նրա մարմնի երկարությունը հասնում է ավելի քան 1,5մ-ի քաշը կարող է լինել 35 կգ ավելի։

Շատ լեգենդներ են հյուսվել գայլաձկան արտասովոր երկարակեցության շուրջ, բայց իրականում նա ապրում է ամենաշատը 20 տարի։ Եղել է նաև երեսուներեք տարեկան գայլաձուկ որսալու դեպք։

Սովորաբար գայլաձուկը կշռում է 6-8կգ։ Հավանաբար, Կհամաձայնեք, որ նման ձուկն էլ փոքր չէ, և նա պետք է շատ սնունդ հայթայթի։ Դրա համար էլ գայլաձուկը որս է անում օրեր շարունակ։ Սակայն նա իր զոհին չի որոնում և չի հանդիպում, այլ սպասում է որ այն լողալով մոտենա իրեն: ՀԵնց որ զոհը հայտնվում է նրա կողքին, գայլաձուկը կայծակի արագությամբ հարձակվում է վրան և ավարն արդեն չի կարող դուրս պրծնել նրա սուր թրանման ատամներով հսկա երախից։

Գայլաձուկը գիշատիչ է։ Նա հարձակվում է թե մանր և թե խոշոր ձկների վրա կուլ տալիս սագի և բադի ճուտիկների ջրի հատակը, քարշ տալիս նույնիսկ մեծ բադերի և կտցարների։ Ձկները և թռչուններն ոչնչացնելով՝ գայլաձկներն անշուշտ վնաս են պատճառում։ Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ և թույլ ձկներին՝ նրանք կանխում են հիվանդությունների տարածումը ջրամբարների բնակիչների մեջ։