Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գագիկ Հովումյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Գագիկ Գեղամի Հովումյան (ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանում), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ 1985 թվականի տեխնիկական գիտությունների դոկտոր։

1952 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1952-1955 թվականներին աշխատել է Նովոկրամատորսկի (Ուկրաինա) մեքենաշինական գործարանում, 1955 թվականից՝ Մոսկվայի Ծանր մեքենաշինության կենտրոնական ԳՀԻ-ում, 1964 թվականից եղել է լաբարատրոիայի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են հանքարդյունահանող արդյունաբերության մեջ օգտագործվող խոշոր ատամնավոր փոխանցիչների և ռեդուկտորների տեխնոլոգիաների մշակմանն ու արտադրության յուրացմանը, գլոցման սարքավորումներին, նավերի և մայրուղային լոկմոտիվների արագությունների փոխանցուցիչներին։