Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բրածո բույսեր և կենդանիներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Միլիոնավոր տարիներ առաջ այնտեղ, ուր այժմ տարին բոլոր ձյուն է նստած, տաք էր։ Մենք գիտենք, օրինակ, որ 500 մլն տարի առաջ ցամաքն անբնակ էր, իսկ կյանք գոյություն ուներ միայն ծովերում և օվկիանոսներում։ Գիտենք նաև, որ մոտ 400 մլն տարի առաջ ցամաքի վրա հայտնվեցին առաջին երկկենցաղներն ու միջատները։ Այդ ամենը մարդիկ ինչպե՞ս իմացան։ Մեր մոլորակի հեռավոր անցյալի մասին պատմում են հնադարյան կենդանիների այն ժամանակներից պահպանված խեցիներն ու կմախքները, բույսերի ու կենդանիների՝ քարերՀավերժական սառցույթում, քարանձավների տաք օդում նավթահորերում մահացած կենդանիները լավ են պահպանվում։ Լենինգրադի կենդանաբանական թանգարանում մամոնտի մի խրտվիլակ կա։ Կենդանուն գտել են Սիբիրի Բերյոզովկա գետակի ափին ճավերժական սառցույթում պահպանվել են ոչ միայն կմախքը, այլև մկանները, կաշին և բուրդը։ Գիտնականները որոշեցին, որ մամոնտն ապրել է 11 հզ տարի առաջ հատուկ սարքերի օգնությամբ գիտնականները կարողանում են ստույգ իմանալ հնադարյան կենդանիների և բույսերի մնացորդների տարիքը։

Մոնղոլիայի անապատներում գիտնականները հայտնաբերեցին հնադարյան մողեսների հսկա կմախքներ։ Այդ կմախքներով գիտնականները վերականգնեցին հնադարյան շատ կենդանիների, օրինակ, 27 մ երկարություն ունեցող վիթխարի մողեսի՝ դինոզավրի, ատամնավոր թռչնի արխեոպտերիքսի, հնադարյան ծովերի գիշատչի տասներկու մետրանոց իխտիոզավրի, արտաքին տեսքը։

Երբեմն գտնում են ծառերի քարացած բներ, քարերի վրա տերևների ու մանրի վրա թողած դրոշմները։կենդանիների դրոշմներ: Ինչ-որ մի ժամանակ տերևը կամ մահացած կենդանին ընկել են ջրի մեջ, ծածկվել տիղմով։ Հետո կենդանու կամ բույսի մնացորդներն աստիճանաբար քայքայվել են: Բայց ծովային տիղմի վրա նրանց թողած դրոշմը կարծրացել է և պահպանվել: Դպրոցական սովորական կավիճը ոչ այլ ինչ է, եթե ոչ ծովային մանրագույն կենդանիների խեցիների բազմություն: Հնադարյան ծովերի հատակին, նստվածքների վերին շերտերի ծանրության ազդեցությամբ, այդ խեցիները մամլվել են և փոխակերպվել խիտ ապարի: Ավելի ուշ փոխվել են ծովերի ուրվագծերը, և կավճաշերտերը հայտնվել են ցամաքում: Ուսումնասիրելով բրածո բույսերն ու կենդանիները` գիտնականները վերականգնում են կենդանական և բուսական աշխարհի պատմությունը, մեր մոլորակի պատմությունը։ Բայց բոլոր հնագույն բույսերն ու կենդանիները չէ, որ ոչնչացել են: Դրանցից ոմանք, օրինակ, կրիաները, կոկորդիլոսները, հարմարվել են երկրի կլիմայի փոփոխություններին: Մյուսները կենդանի են մնացել, որովհետև նրանց բնակության վայրերում կլիման շատ չի փոխվել: Հնագույն շատ կենդանիներ են պահպանվել Ավստրալիայում. պարկավորները` կենգուրուն, կոալան և այլն, կաթնասունները բադակտուցը և