Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բվեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Athene cunicularia -near Goiania, Goias, Brazil-8 edit.jpg

Հայտնի է բվերի 123, Հայաստանում՝ 7 տեսակ՝ եվրոպական բվիկ, հարավային բվեճ, տնային բվիկ, անտառաբու, ականջավոր բու, ճահճային բու, թավշաոտ բվիկ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրածածկը խիտ է, փափուկ, փխրուն, գունավորումը՝ միատարր, գորշ դարչնագույն, սպիտակ՝ տարբեր պտերով ու խայտերով։ Գլուխը մեծ է, պարանոցը՝ կարճ, ականջներին հաճախ կան փետրափնջեր, աչքերը մեծ են, դեղնանարնջագույն։ Վերին կտուցը կարճ է՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Վերնակտուցի հիմքում մոմաքթարմատը դեղին է՝ առաջ ուղղված մազանման փետուրներով։ Ոտքերը կարճ են, մագիլները՝ լավ զարգացած։ Գիշերային թռչուններ են, սակայն լավ տեսնում են նաև ցերեկը։