Վիքիփոքրիկում այժմ կա 1048 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բռազիլիա

Vikidia-ից

Բրազիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիան պետություն է Հարավային Ամերիկայում։ Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան։ Բրազիլիան իր տարածքով և բնակչության թվով աշխարհում հինգերորդն է։

1 cristor redentor 2014.jpg

Պետական կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիան նախագահական հանրապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1969-ի հոկտեմբերի 17-ին։ Պետության, կառավարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը նախագահն է՝ օժտված մեծ լիազորություններով։ Ընտրվում է խորհրդարանի (Ազգային կոնգրես) անդամների բացարձակ մեծամասնությամբ՝ 5 տարով։ Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ (սենատ և դեպուտատների պալատ) խորհրդարանն է։ Յուրաքանչյուր նահանգ ունի իր սահմանադրությունը։ Նահանգը գլխավորում է ընտրովի նահանգապետը։

Flag of Brazil.svg
Մունիցիպալ խորհուրդների անդամները և պրեֆեկտները ընտրվում են ուղղակի քվեարկությամբ։ Դատական համակարգն ընդգրկում է ֆեդերալ (գերագույն ֆեդերալ դատարան, ֆեդերալ ապելյացիոն դատարաններ, զինվորական տրիբունալներ, ընտրական գործերով դատարաններ, աշխատանքային դատարաններ) և նահանգների դատարանները։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման շոգ է, հունվարի (ամռանը) միջին ջերմաստիճանը 23 °C-ից 29 °C է, հուլիսինը (ձմռանը)՝ 16 °C-ից 24 °C, բարձր լեռնազանգվածներում հուլիսին 12 °C-ից 14 °C է (հնարավոր են ցրտահարություններ)։ Կլիման փոխվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, խոնավ հասարակածայինից՝ սեզոնային խոնավ մերձհասարակածայինի։ Ամազոնի դաշտավայրի արևմուտքում կլիման հասարակածային է, խոնավ (տարեկան՝ 2000—3000 մմ տեղումներով և միջին ամսական ջերմաստիճանի 2 °C-ից 3 °C տատանումներով), արևելքում և մերձակա Գվիանական ու Բրազիլական սարահարթերի մեղմաթեք լանջերին՝ 3—4 ամիս տևողությամբ չորային, մերձհասարակածային (տարեկան՝ 1500—2000 մմ, ծովափնյա մասում՝ մոտ 3000 մմ տեղումներ), Բրազիլական սարահարթի կենտրոնական շրջանում և Պանտանալում՝ մերձհասարակածային (տարեկան՝ 1400—2000 մմ տեղումներ) և ջերմաստիճանի մեծ տատանումներով (45 °C-ից 50 °C)։ Արևելյան ծայրամասի կլիման արևադարձային պասսատային է՝ շոգ և խոնավ, լեռնային ուղղաձիգ գոաիականության արտահայտությամբ։ Սարահարթի հարավի կլիման մշտական խոնավ է, Պարանայի սարավանդում՝ արևադարձային, արևելյան բարձրադիր շրջաններում՝ մերձարևադարձային։

Կրւնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայում կրոնը ձևավորվել է ստրկացված աֆրիկյան ցեղերի և բնիկների կրոնական սովորույթների և կաթոլիկության բախմամբ: Բրազիլիայի պորտուգալական գաղութացման շրջանում այս տարբեր հավատքների բախումը հանգեցրեց բրազիլական կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո գտնվող բազմատեսակ սինցետիստական պրակտիկայի զարգացմանը, որը բնորոշված ավանդական պորտուգալական տոնակատարություններով և որոշ դեպքերում ոգեհարցությունով (կրոն որը սպիրիտուալիզմի և քրիստոնեության համադրություն է): Կրոնական բազմակարծությունը ընդլայնվեց 20րդ դարում և բողոքական համայնքը ընդլայնվեց ներառելով բնակչության ավելի քան 22 տոկոսը: Ամենահայտնի բողոքական դենոմինացիաները պենեկոստալներն ու ավետարանականներն էին: Այլ նշանավոր բողոքական ճյուղերը ներառում էին բապտիստներին, ադվենթիստներին, լյութերալիստներին և բարեփոխված ավանդութները:

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Noronha 02.jpg

Բրազիլիայի բնական տարածքները ամենահայտնի տուրիստական գրավչություններն են, դրանք էկոտուրիզմի և ազատ հանգստի համադրություն են հանգստի հետ, հիմնականում արև և ծովափ, ինչպես նաև արկածային զբոսաշրջություն, մշակութային տուրիզմ և այլն: Ամենատարածված և հայտնի ուղղություններից են Ամազոնի տրոպիկական անտառները, հյուսիսային շրջանի ծովափերը,Պանտանալը՝ կենտրոնական արևմուտքի շրջանում, Ռիոյի ծովափերը և Սանտա Կատարինան, Բիզնես զբոսաշրջությունը հիմնականում Սան Պաուլոյում է։

Iguazu Décembre 2007 - Panorama 7.jpg

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի երաժշտության մեջ յուրօրինակ կերպով միաձուլված են եվրոպական, աֆրիկյան և հնդկացիների երաժշտության տարրերը։ Ժողովրդական երաժշտությունը ունի իմպրովիզացիոն լայն հնարավորություններ։ Երգերն ու պարերը, ամենամյա դիմակահանդեսները ժող․ կենցաղի անքակտելի մասն են։ Ժողովրդական երաժշտությունը յուրացրել է նաև եվրոպական վալսը, քայլերգը, պոլկան ևն։ Ժողովրդական գործիքներից են՝ վիոլանան, վիոլան, կավակինիոն , ատաբե-կեն, կուիկան, գաբումբան, պանդեյրոն, ռեկո-ռեկոն։ XVIII դ․ 1-ին կեսին զարգացել է պրոֆեսիոնալ երաժշտությունը։ Բրազ․ առաջին խոշոր կոմպոզիտորն է Ժ․ Ն․ Գարսիան․ նրա աշակերտ Ֆ․ Մ․ դա Սիլվան ազգային հիմնի հեղինակն է։ XX դ․ կոմպոզիտորները ավելի հաճախ են դիմում երաժշտական բանահյուսությանը, միաժամանակ դրսևորվում են եվրոպական երաժշտական նոր հոսանքների ազդեցությունները։ Երաժշտության զարգացմանը մեծապես նպաստել են Է․ Վիլա Լոբոսը, Ֆ․ Մինիոնեն, Օ․ Լ․ Ֆեռնանդիսը, Մ․ Կ․ Գուառնիերին, Ժ․ Սիկեյրան։ Երաժշտական հիմնական կենտրոններն են Ռիո դե Ժանեյրոն և Սան Պաուլոն։ 1857-ից Ռիո դե Ժանեյրոյում գործում է Ազգային օպերային թատրոնը, 1841-ից՝ կոնսերվատորիան, 1909-ից՝ Դրամայի ն երաժշտության կոնսերվատորիան, 1942-ից՝ Խմբերգեցողության ազգային կոնսերվատորիան, 1945-ից՝ Երաժշտական ակադեմիան ։

Խոհանոցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլական խոհանոցը մեծապես տարբերվում է տարբեր շրջաններում, արտացոլելով երկրի բնիկ և գաղթած բնակչության տարբերությունը: Այս փաստը ձևավորել է ազգային խոհանոց որը պահպանում է տարածաշրջանային առանձնահատկությունները: [60] Օրինակ Ֆեյժոադան համարվում է ազգային ուտեստ, ինչպես նաև կան տարածաշրջանային ուտեստներ ինչպիսիք են Բեյժուն, Ֆեյժաու տրոպեյրոն, բատապան, պոլենտան, որը ծագել է իտալական խոհանոցից և ակարաչին, որը ունի աֆրիկյան ծագում: Ազգային ըմպելիքը սուրճն է և բրազիլական ազգային լիկյորը՝ Քաչական: Քաչական շաքարավազից տարանջատված է եւ ազգային կոկտեյլի Չայպիրանաի հիմնական բաղադրիչն է:

Brigadeiro.jpg

Բրազիլական տիպիկ ուտեստը հիմնականում բաղկացած է բրնձից և լոբիից տավարի մսի, աղցանի, ֆրանսիական ֆրիի և ձվի հետ։ հաճախ ավելացնում են նաև կասավայի ալյուր: Լանչին հիմնականում ուտում են տապակած կարտոֆիլ, տապակած կասավա, տապակած բանան, տապակած միս և տապակած պանիր, ինչպես նաև դրանք հայտնի են շատ ռեստորանների ճաշացանկում: Հայտնի են նաև խմորեղենները, տապակված թխվածքաբլիթները, հավի թևիկները, հաց, պանիր և կասավայի ալյուր, եգիպտացորեն և կաթ, աղի թխվածքաբլիթներ և այլն: Բրազիլիան ունի աղանդերի մեծ տեսականի որոնցից են բրիգաժեյրոն (սառը շոկոլադե գնդիկներ), բոլո դե ռոլոն (փաթաթված խմորեղեն), կոկադան՝ կոկոսով քաղցրավենիք, և «Ռոմեո ու Ջուլիետա»-ն որը պատրասվում է պանիրից: Գետնանուշը օգտագործում են «paçoca», «rapadura» և «pé-de-moleque» պատրաստելու համար: Տեղական հայտնի մրգերն են կաղամբը, կակաոն, գաջան, նարինջը, պապայան, մանգոն, արքայախնձորը եւ այնլ, դրանք լայնորեն օգտագործվում են շոկոլադ, պաքսիմերներ եւ պաղպաղակ պատրաստելու համար:

Vatapá.jpg

Հայերը Բրազիլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջերից Բրազիլիայում սկսել է կազմավորվել հայկական գաղթավայր, որտեղ տարիներ շարունակ ապաստան են գտել թուրքական բռնություններից փրկված հայեր, որոնք Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո, Պորտու Ալեգրի և մի քանի շարք այլ քաղաքներում հիմնել են իրենց հայրենակցական միությունները, մշակութային, բարեգործական կազմակերպությունները, երգչախմբերն ու թերթերը։ Սան Պաուլոյում գործում են Սուրբ Գևորգ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և ավետարանական եկեղեցիներ, «Արարատ» անունով է կոչվել հրապարակ, մետրոյի կայարան և կամուրջներից մեկը։ «Արմենիա» հրապարակում կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը։ 1964 թվականից Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, իսկ քաղաքի ռադիոկայանը հեռարձակում է նաև հայերեն հաղորդումներ, հայկական երգ ու երաժշտություն։ Ներկայումս Բրազիլիայում բնակվում է շուրջ 40 հազար հայ։ Ժամանակի ընթացքում բրազիլահայերի սերունդները սկսել են աչքի ընկնել արդյունաբերության, շինարարության, գիտության, կրթության, բժշկության, արվեստի, քաղաքականության բնագավառներում։