Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բուրգ և կոն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Պատկերացրեք միջնադարյան պաշարված մի ամրոց։ Պարիսպներից վեր են խոյանում կլոր աշտարակները։ Դրանք կոնաձև տանիքներ ունեն, որ սուր ծայրով դեպի վեր շրջված ձագարներ են հիշեցնում։ Ահա և քառանկյուն մի աշտարակ, որի տանիքը քառանիստ բուրգի ձև ունի։ Հեռվում, պարիսպներից ներս, երևում են եկեղեցիների սայրերը մեկ կլոր ու կոնաձև, մեկ վեցանիստ, վեցանկյուն բուրգի ձևով։

Այժմ պատկերացրեք ամրոցի պարիսպներին կանգնած ժամապահներին։ Նրանք զինված են քառանիստ ու եռանիստ սուսերներով, որոնց շեղբերը նման են ձգված բուրգերի։ Ամրոցից ոչ հեռու, անտառի բացատում, աճում են բրգաձև եղևնիներ։ Այնտեղ ճամբար է խփել պաշարող զորքը Ահա ռազմիկների կոնաձև վրանները։ Իսկ անտառի փեշին այլ ձևի վրաններ են կենտրոնում ամրացված է երկար մի ձող, իսկ հիմքի անկյուններում, վրանի եզրերը պահելու համար, խփված են չորս ցից։ Դրանք, ասես, եգիպտական փարավոնների հռչակավոր բուրգերի տասնյակ անգամ փոքրացված պատճենները լինեն։ Ամրոցին մոտիկ բարձրանում են բաբանների բուրգերը, որոնք հեռվից հեռուստատեսային փոքրիկ աշտարակներ են թվում։ Իսկ ճամբարի կենտրոնում դիտման աշտարակի եռանիստ բուրգն է։

Մենք չենք սպասի մարտի սկսվելուն։ Չէ՞ որ մեզ այժմ հետաքրքրում են միայն բուրգերն ու կոները։ Ավելի լավ է վերցնենք թուղթ, մկրատ ու սոսինձ և պատրաստենք մի քանի բուրգ ու կոն։ Կոն պատրաստելը շատ հեշտ է։ Նկարեք մի շրջան և նրա մեջ երկու շառավիղ։ Կտրեք, հեռացրեք շրջանի այն մասը, որն ընկած է շառավիղների միջև (ինչպես ցույց է տրված նկարում)։ Մնացած մասի եզրերը սոսնձեք ու փակցրեք իրար այնպես, որ ստացվի փոքրիկ թասակ։ Ներքևից թասակին սոսնձեք մի կլոր հիմք, և կոնը պատրաստ է։

Բուրգը պատրաստելու համար ևս սոսնձեք մի փոքրիկ թասակ, ծալեք այն նախկին շրջանի չորս շառավիղներով, ապա մակերևույթի նիստերի։ Ներքևի մասերը ծալեք դեպի ներս այնպես, որ բոլոր նիստերը դառնան եռանկյուններ։ Այժմ ներքևից փակցրեք քառանկյունաձև մի հիմք և կստանաք քառանիստ բուրգ։ Իսկ թե ինչպես պետք է պատրաստել եռանիստ կամ հնգանիստ բուրգ, կռահեք ինքներդ։