Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բույսերի արմատներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Primary and secondary cotton roots.jpg

Բույսերի արմատներ սերմի սաղմում միաժամանակ գտնվում են թե՛ ապագա ցողունը և թե՛ սաղմնային արմատիկը։ Հետագայում նրանց ճանապարհները կբաժանվեն, ցողունը գձգվի վեր դեպի լույսը, արմատը կուղվի ներքև՛ դեպի հողը, և բույսը կկապի հողին։ Բույսը հողում պահելը կարևոր գործ է։ Բայց արմատի հիմնական աշխատանքը հողից ջուր և <<սնունդ>>՝ հանքային աղեր, հայթհայթելն է։ Բոլոր ուղություններով հողի մեջ խոր թափանցելու համար արմատները խիստ ճյուղավորվում են։ Արմատի ճյուղավորվելու ունակությունը զարմանք է հարուցում․ արմատը արյուրավոր անգամ ավելի շատ է ճյուղավորվում, քան ցողունը։ Աշորայի ամեն մի թուփ ամառվա ընրացքում առաջացնում է միլիոնավոր մանրագույն մազարմատներ։ Եթե դրանք բոլորը միացնենք իրար, կստացվի 600 կմ երկարությափբ գիծ։ Որքան ուժեղ է զարգացած արմատը, այնքան շատ ջուր և աննդանյութ է հայթայթում հողից, լավ սնուցում բույսը։ Արմատի հզորությունը շատ կարևոր հատկանիշ է