Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բույսեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Այն հարցը, թե ինչպես անվանել բույսերը, այնքան միանշանակ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Այդ հարցին առաջինը փորձել է պատասխանել հին հույն փիլիսոփա և գիտնական Արիստոտելը, ով դասեց բույսերը որպես միջանկյալ գործոն անշունչ առարկաների և կենդանիների միջև։ Նա սահմանեց բույսերը որպես կենդանի օրգանիզմներ, որոնք ընդունակ չեն տեղաշարժվելու։ Ավելի ուշ բացահայտվել են բակտերիաներ և արխեաներ, որոնք ոչ մի կերպ չէին դասվում բույսերի ընդհանուր հասկացության մեջ։ Արդեն 20-րդ դարի երկրորդ կեսին սնկերը և ջրիմուռների որոշ տեսակներ դասվեցին առանձին կատեգորիաների մեջ, քանի որ չունեին անոթային և արմատային համակարգեր, որը գոյություն ունեն մյուս բուսերի մոտ։

Բույսեր (լատ.՝ Plantae կամ Vegetabilia), բազմաբջիջ օրգանիզմների հիմնական խմբերից մեկը, որը ներառում է իր մեջ մամուռներ, պտերանմաններ, ծաղկավոր բույսեր, մերկասերմեր, ձիաձետեր, գետնամուշկեր։ Բույսերի շարքին են պատկանում նաև ջրիմուռները կամ նրանց խմբերից որոշները։ Բույսերը (առաջին հերթին ծաղկավորները) ներկայանում են զանազան կենսաձևերով. նրանց մեջ տարբերում են ծառեր, թփեր, խոտաբույսեր և այլն։

Բույսերի մեծ մասը բնորոշվում է մարմնի զգալի մասնատվածությամբ։ Գոյություն ունեն բույսերի մարմնի կազմվածքի մի քանի տիպեր, որի դեպքում առանձին օրգանները չեն առանձնանում, և մարմինն իրենից ներկայացնում է կանաչ շերտ (որոշ մամուռներ, պտերանմանների նախածիլեր), տերևացողունային, որի դեպքում մարմինն իրենից ներկայացնում է ընձյուղը տերևներով (արմատները բացակայում են, օրինակ՝ մամուռների մեծ մասը) և արմատաընձյուղային, որի դեպքում մարմինը բաժանվում է արմատային և ընձյուղային համակարգերի։ Բույսերի մեծամասնության ընձյուղը կազմված է առնցքային մասերից (ցողունից) և կողմնային ֆոտոսինթեզող օրգաններից (տերևներից), որոնք կարող են առաջանալ կամ որպես ցողունի հյուսվածքների արտաքին մակաճ (մամուռների մոտ ), կամ էլ որպես կողմնային կարճացած ճյուղերի միացման հետևանք (պտերանմանների մոտ)։ Ընձյուղի սաղմը ընդունված է համարել յուրահատուկ օրգան՝ բողբոջ։