Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բուլղարիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
EU-Bulgaria.svg

Ամեն տարի մայիսի 24-ին Սոֆիա զգեստ է հագնում: Գեորգի Դիմիտրովի դամբարանի տրիբունաների առջևով անցնում են շքերթի մասնակիցները, որոնց շարքերում նաև շատ դպրոցականներ են լինում: Ազգային տարազներ կամ սև-սպիտակ աշակերտական համազգեստներ հագած՝ նրանք տանում են պլակատներ և ցուցանակներ։ Այդ օրը բուլղարական ողջ ժողովուրդը մեծ շուքով նշում է սլավոնական դպրության, լուսավորության և մշակույթի օրը։ Բուլղարները հարավային սլավոններ են: Հնուց անտի նրանք բնակվում են Բալկանյան թերակղգու հյուսիս-արևելքում։ Բայց իրենց ողջ պատմության ընթացքում նրանք հարկադրված են եղել պայքարել անկախության համար, սկզբում Բյուզանդիայի, հետո թուրքական Օսմանյան կայսրության դեմ: Չնայած 500-ամյա թուրքական լծին, նրանք կարողացել են պահպանել իրենց դպրությունն ու մշակույթը, որը շատ մոտ է արևելյան սլավոնների՝ ռուսների, ուկրաինացիների, բելոռուսների մշակույթին: Բուլղարական այբուբենի հիմքում ընկած է ավելի քան հազար տարի առաջ ստեղծված հին սլավոնական այբուբենը՝ «կիրիլիցան», որի վրա է հիմնված նաև ռուսական այբուբենը։ Ամառային արձակուրդներին բուլղարացի դպրոցականները ճանապարհորդության են մեկնում հայրենի երկրով։ Նրանց կարելի է հանդիպել Բալկանյան լեռների Շիպկայի նշանավոր լեռնանցքում: Այստեղի վեհասքանչ հուշարձան է կանգնեցված՝ ի պատիվ ռուս ազատարար զինվորների, որոնք 1877 թ. այդ վայրերում հերոսաբար մարտնչում էին թուրքական զորքերի դեմ։ Դպրոցականների կարելի է հանդիպել նաև Պլովդիվ քաղաքի կենտրոնում գտնվող բլրին վեր հառնող սովետական զինվորի հուշարձանի մոտ։ Գրանիտից կերտված այդ զինվորին ժողովուրդը քնքշանքով անվանում է Ալյոշա։ Կոթողը կառուցված է սովետական զինվորների հիշատակին, որոնք 1944 թ. իրենց կյանքը զոհեցին Բուլղարիան ֆաշիստներից ազատագրելու համար։

Սովետական ռազմիկների հետ ուս ուսի ֆաշիստների դեմ կռվում էր նաև բուլղարական ժողովրդաազատագրական բանակը, որը ղեկավարում էին կոմունիստները։ Հաղթանակից հետո երկրում իշխանությունն անցավ աշխատավոր ժողովրդի ձեռքը, և սկսվեց սոցիալիզմի կառուցումը ամենահետամնաց երկրներից էր: Նույնիսկ մանգաղները, գերանդիներն ու ասեղները ներմուծում էին օտար երկրներից։ Այժմ բուլղարներն իրենք են արտադրում պողպատ և կապար, տրակտորներ և ավտոմոբիլներ, սարքեր, հաստոցներ, վերամբարձ կռունկներ, նավեր։ Հարյուրավոր գործարաններ և ֆաբրիկաներ կառուցվել են ՍՍՀՄ-ի օգնությամբ: Բուլղար շինարարներն էլ իրենց հերթին մասնակցում են մեր երկրում ձեռնարկություններ կառուցելու գործին։ Բուլղար գյուղացիները մշակում են եգիպտացորեն, հացահատիկ, բրինձ, բամբակենի։ Բայց Բուլղարիան առավել հռչակված է իր խաղողով և բանջարեղենով` լոլիկով, տաքդեղով, վարունգով: Դրանք հատուկ ավտոգնացքներով ու ինքնաթիռներով թարմ և պահածոյացված վիճակում առաքվում են տարբեր երկրներ, այդ թվում նաև ՍԱՀՄ: Իսկ Բուլղարիայի կենտրոնական մասում, լեռների գոգահովիտներում տարածված են յուղատու վարդի հանրահայտ պլանտացիաները: Վարդի թերթերից այստեղ ստանում են վարդի յուղ: Սովետական և բուլղար ժողովուրդներին միավորում է եղբայրական անքակտ բարեկամությունը։ Իրականություն են դառնում բուլղար ժողովրդի մեծ զավակ Դեորգի Դիմիտրովի խոսքերը. «Բուլղար ժողովրդի համար բարեկամությունը Սովետական Միության հետ նույնքան անհրաժեշտ է, որքան արևն ու օդը ամեն մի կենդանի էակի համար»: Հայերի հետ բուլղար ժողովրդի բարեկամությունը սկիզբ է առնում 5-րդ դարի կեսերից, երբ 451 թ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտից հետո որոշ հայ իշխաններ, խույս տալով հետապընդումներից, իրենց զորքով հեռացան Հայաստանից և հաստատվեցին Բալկանյան թերակղզու արևմտյան մասում: 13-18-րդ դարերում մոնղոլական և թուրքական արշավանքների հետևանքով Հայաստանից Բուլղարիա գնացին գաղթական հայերի նորանոր խմբեր։ 1800 թ Բուլղարիայի քաղաքային հայ բնակչությունը շուրջ 10 հզ էր, իսկ 1880-ական թվականների 2-րդ կեսին մոտ 13 հզ: 19-րդ դարի վերջին Բուլղարիայի տնտեսական ու մշակութային կյանքին ակտիվորեն մասնակցել են հայ մտավորականներ` բժիշկներ, ինժեներներ, իրավաբաններ, ուսուցիչներ, պետական պաշտոնյաներ: Դարավերջին Բուլղարիայի հայաշատ քաղաքներում գործում էին երկսեռ հայկական դպրոցներ: 1912—1913 թվականների Բալկանյան պատերազմների տարիներին Բուլղարիայի հայերը մասնակցեցին Թուրքիայի դեմ բուլղարական բանակի ռազմական գործողություններին: Հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ, զորավար Անդրանիկի գլխավորած հայկական կամավորական ջոկատը արժանացավ բուլղարական կառավարության պարգևների և հատուկ շնորհակալագրի: Բուլղար ժողովրդի մղած հակաֆաշիստական պայքարին մասնակցում էին նաև բուլղարահայ կոմունիստներն ու առաջադեմ մարդիկ, որոնցից շատերը պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 1946 թ ամռանը կազմակերպվեց 6 հզ հայերի ներգաղթը Սովետական Հայաստան: Այսօր էլ Բուլղարիայում շատ հայեր են ապրում (շուրջ 25 հզ.): Բուլղարահայ գաղութը սերտ կապեր է պահպանում մայր հայրենիքի` Սովետական Հայաստանի հետ, մասնակցում սովետա-բուլղարական բարեկամության ընկերության կազմակերպած միջոցառումներին (մշակույթի տասնօրյակներ, ցուցահանդեսներ և այլն):